Հայրիկյանի դեմ մահափորձը, «արևմտամետ» Սերժը և Պուտինի շնորհավորանքը
«Անկախ» լրատվամիջոցները («1in.am», «lragir.am» և այլն) 2008թ. այս կողմ ջանք ու եռանդ չեն խնայում Սերժ Սարգսյանից արևմտամետ ու բարեփոխիչ կերպար ստանալու համար։ ՀՀԿ ղեկավարը չարյաց փոքրագույն է հայտարարվում իբր ռուսամետ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի համեմատ։
«Սերժը պայքարում է Պուտինի գլխավորած իմպերիալիստական Ռուսաստանի դեմ և հանուն ՀՀ ինքնիշխանության, իսկ ահա Քոչարյանը, Տեր–Պետրոսյանը և Ծառուկյանը պուտինական ուժերն են։ Եվ ուրեմն, պետք է աչք փակել Սերժի բոլոր ձախողումների վրա և աջակցել նրան, քանզի կա ավելի մեծ վտանգ՝ ՀՀ անկախության կորուստը»,–էժանագին մուտիլովկաներով են զբաղված «անկախներն» ու նրանց հավասարեցված դավիթշահնազարյանները, արամզավենիչները և մյուսները։
Փետրվարի 18–ից հետո սույն լրատվամիջոցները և քաղաքական «դհոլները» հերթական անգամ «պայթեցին», քանզի իրենց չսիրած իմպերիալիստական Ռուսաստանի ղեկավար Պուտինը, ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակված, շտապեց շնորհավորել «արևմտամետ» Սերժին՝ «նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի հասնելու կապակցությամբ»։
Թվում է, թե աղաղակող ընտրակեղծիքներից և Պուտինի շնորհավորանքից հետո քաղաքացիականությունից և ժողովրդավարությունից ճամարտակող գործիչներն ու լրատվամիջոցները պետք է հայտնվեին Րաֆֆիի կողքը և օր ու արև չտային Սերժին, սակայն մենք ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթին։ Դավիթ Շահնազարյանն իր փոքրաթիվ թիմակիցներով պայքարում է Րաֆֆիի դեմ ու «դոշ տալիս» պուտինյան Ռուսաստանից աջակցություն ստացած Սերժի համար, իսկ Արամ Սարգսյանն Արարատում, քափուքրտինքի մեջ մտած, աշխատել է Սերժի օգտին, բայց փարիսեցիաբար գալիս է Ազատության հրապարակ ու «լեշ» գտնելու հույսով հոտոտում տարածքը։
Ինչ վերաբերում է «անկախներին», ապա սրանք հիմա զբաղված են այս կամ այն մարզպետի կամ քաղաքապետի դեմ «գործ տալով»։ Նրանց քննադատության թիարխ են այն տարածքները, որտեղ կեղծիքները պատշաճ մակարդակով չեն կազմակերպվել։ Փաստորեն, ճգնաժամային պայմաններում «անկախները» չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ և ձևականությունների հետևից ընկնել. սրանք պայքարում են, իրենց իսկ ձևակերպմամբ, «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող իմպերիալիստական Ռուսաստանի» անվերապահ աջակցությունը վայելող Սերժի աթոռի համար։ Սա՛ է «արևմտամետների» և «քաղաքացիականների» իրական դեմքը։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Երբ մահափորձ եղավ Պարույր Հայրիկյանի դեմ, տուժողն ու Սերժի փեսա Միքայել Մինասյանի թիմն անմիջապես տարածեցին, թե դա իմպերիալիստական Ռուսաստանի հայաստանյան դրածոների ձեռքի գործն է։ Ակնարկներն ուղղված էին նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերին։ Պարույրն անգամ հիվանդանոցի սենյակից գովում էր Սերժին ու քննադատում ռուսներին և ռուսամետ ուժերին։
Հետընտրական գործընթացները ցույց տվեցին, որ «իմպերիալիստական Ռուսաստանը» Սերժ Սարգսյանի՛ն է աջակցում։ Եվ ուրեմն, ո՞վ էր կազմակերպել մահափորձը։ Եթե հիմք ընդունենք մահափորձին հաջորդած րոպեների և օրերի ընթացքում Պարույրի ու Սերժի փեսայի կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, ապա մահափորձի հետևում Սերժ Սարգսյանն է եղել։ Իսկ դուք ասում էիք, թե չի կարող պատահել։
Հ.Գ.-2։ «Անկախ» լրատվամիջոցներն այս ընտրությունների ժամանակ ուզում էին տպավորություն ստեղծել, թե իբր իրենք նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին են պաշտպանում, քանզի նա Մաշտոցի պուրակի ակտիվիստներից է եղել։ Անդրիասը հիմա միացել է Րաֆֆիին, բայց քաղաքացիականության իբր ջատագով «անկախների» շուքն անգամ չի երևում Ազատության հրապարակում։ Րաֆֆին, փաստորեն, «քաշեց» տղերքին ու հիմա սրանք ստիպված պետք է «մուտիլովկաների» նոր ուղղություն մտածեն։