Լրահոս

25.06.2009 13:27


Լևոն Զուրաբյան. «Դեռևս 18 հոգի շարունակում են մնալ բանտերում՝ իրենց քաղաքական կեցվածքի համար»

Լևոն Զուրաբյան. «Դեռևս 18 հոգի շարունակում են մնալ բանտերում՝ իրենց քաղաքական կեցվածքի համար»

-Համաժողովրդական շարժման համառ և հարատև պայքարի շնորհիվ, համագործակցելով Եվրոպայի խորհրդի կառույցների հետ, մեզ հաջողվեց հասնել նրան, որ քաղբանտարկյալների մեծ մասն ազատ արձակվեց,- «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

-Սակայն դեռևս 18 հոգի շարունակում են մնալ բանտերում՝ իրենց քաղաքական կեցվածքի համար,- հայտարարել է Լ. Զուրաբյանն ու նշել, թե «ռեժիմը շանս ուներ բոլորին ազատ արձակելու», ազգային հաշտության գործի հիմքերը դնելու և սկսելու երկխոսությունը հասարակության և ընդդիմության հետ, սական այդ գործողություններով ցույց տվեց, որ չի ղեկավարվելու քաղաքական մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ակնհայտ է, որ կալանավորվածների ազատ արձակումը ճնշման տակ է եղել։

 

Այս խորագրի վերջին նյութերը