Լրահոս

25.06.2009 13:36


Իրանի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները էլ ավելի են սրվում

Իրանի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները էլ ավելի են սրվում

Իրանը երկրում բողոքի ակցիաներ հրահելու մեջ մեղադրել է մի շարք արևմտյան պետությունների։ Պաշտոնական Թեհրանը կարգադրել է երկրից վտարել երկու բրիտանական դիվանագետների՝ մեղադրելով նրանց «իրենց կարգավիճակին չհամապատասխանող գործողություններ կատարելու» մեջ։ Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դիվանագիտական առաքելության իրանցի երկու աշխատակիցներին խնդրել է հեռանալ Լոնդոնից։ Իր հերթին Վաշինգտոնը հայտարարել է, որ հետ է կանչում իրանցի դիվանագետներին ուղղված հրավերը՝ հուլիսի 4-ին մասնակցելու ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը։

Ըստ BBC-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը