Լրահոս

25.06.2009 14:05


ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ՀԱԿ–ը երկու ճանապարհ ունի

ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ՀԱԿ–ը երկու ճանապարհ ունի

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասել է, որ եթե Հայ ազգային կոնգրեսը շարունակի առաջնորդվել ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսով, ապա կհայտնվի քաղաքական լուսանցքում.

-ՀԱԿ-ն ունի 2 ճանապարհ՝ կա՛մ շարունակել իր ընթացքը դեպի լուսանցքային, մարգինալ կարգավիճակ, կա՛մ օգտվել այն առիթից, որը նրանք արդեն ձեռք են բերել՝ իրենց քաղաքական գործունեությունն իրականցնել ոչ թե հարթակների վրա, այլ ամբիոնների մոտ (մասնավորապես՝ քաղաքապետարանի ընտրություններից հետո նրանք այդ հնարավորությունն ունեն) և պատրաստվեն հաջորդ քաղաքական ընտրություններին։ Ապագան ցույց կտա, թե ՀԱԿ-ն այս 2 ճանապարհներից ո՞րն է ընտրում։

«Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» թեմայով ՀՅ Դաշնակցության նախաձեռնած քննարկման մասին էլ ՀՀԿ պատգամավորն ասել է, որ ընդդիմադիր ուժի այդպիսի կեցվածքը կարող է միայն նպաստ բերել պետության զարգացմանը.

 -Սա, ուղղակի, համագործակցության միջոցով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը