Լրահոս

25.06.2009 14:50


Տիգրան Թավադյան. «Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի զոհերի հիշատակի օրվանից մեկ օր առաջ, վիրավորական է մեզ համար»

-Մեր հայության կեսը կամ կեսից ավելին Եղեռնի զոհերից փրկված, գաղթած հայեր են, և մենք Հայաստանից սպասում ենք ինչ-որ քայլեր,  որ մեր հույսը չկտրեն՝ մի օր վերադառնալ հայրենիք։ Ոչ թե՝ Հայաստանի Հանրապետություն, որը  Հայաստանի 10 %  է, այլ մեր պատմական հայրենիք։  Եվ հարցեր, որ կապված են Արևմտյան Հայաստանի հետ՝ Ղարսի կամ Սևրի պայմանագրերը, Հյաստանը չպետք է որոշի մենակ՝ առանց Սփյուռքի հետ խորհրդակցելու,- խոսելով ՀՀ վարած արտաքին քաղաքականության մասին՝ ասել է Կրասնոդարի երկրամասում տպագրվող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը։

Նա նշել է, որ իր և Կրասնոդարի հայ համայնքի համար վիրավորակն է ապրիլի 23-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կնքված «Ճանապարհային քրտեզը».
- Այն, ինչ մենք լսեցինք Եղեռնի հիշատակի օրվանից մեկ օր առաջ,  վիրավորական է մեզ համր։ Դրա համար, վստահություն չունենք Հայաստանի արտաքին քաղաքականության նկատմամբ,- ասել է Տիգրան Թավադյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը