Լրահոս

25.06.2009 15:01


Վարչապետը հանդիպել է Սահակաշվիլու հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանում, Վրաստանի նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանը, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր և դրանց զարգացման հեռանկարները։
Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստեն երկու հարևան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների նվազեցմանը։
ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, որը մեր երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի, բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։

ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը