Րաֆֆի Հովհաննիսյանի բարևարշավը երևացող ու չերևացող կողմեր ունի։ Երևացողի մասին խոսելու իմաստ չկա. այդ առումով ամեն ինչ պարզ է։ Արժե, ուրեմն, քննության առարկա դարձնել Րաֆֆիից ստվերային բարևի արժանացածների ու նրանց ծրագրերի թեման։
Քաղաքական անցուդարձին ուշադիր հետևողների համար տեսանելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և իշխանության մի թևի միջև շահերի ընդհանրություն է առկա ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երբ «Ժառանգության» ցուցակը համալրվեց նախագահականից ներդրված ջահելներով։
Րաֆֆին և երիտօլիգարխիան
Հայաստանում իրական քաղաքական պայքարը բոլշևկյան մտածողությամբ ու թուրքմենբաշիական «զամաշկաներով» առաջնորդվողների և բուրժուազիայի միջև է։ Սերժ Սարգսյանն այս կռվի մեջ Չեռնենկոյի դերակատարումն ունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգամանքների բերումով է հայտնվել բախման կիզակետում և ոտնատակ ընկել։
Րաֆֆին հիմա չգիտի, թե ինչ է հարկավոր անել ստացած ձայների ու առաջին հերթին իր համար անսպասելի հանրային աջակցության հետ։ Հետընտրական ռազմավարության ու մարտավարության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ նա, կամա թե ակամա, կարող է գործիք դառնալ այս կամ այն ուժի ձեռքին։ Առայժմ Րաֆֆին անկանոն շարժումներ է անում և դատելով ամենից՝ հակվում դեպիբոլշևիկները, որոնք թաքնվել են «քաղաքացիականության» պիտակի տակ և ուզում են «տակից» սեփականաշնորհել կեղծված ընտրություներից հետո ձևավորված «փողոցը»։
«Փողոցի» սեփականաշնորհումը երիտհայերի հերթական փորձն է։ Այդ փորձի հաջող ընթացքից է կախված «Ժառանգորդ» օպերացիայի ճակատագիրը։ Րաֆֆին, իհարկե, հավատացել է ինքն իրեն ու հիմա սեփական խաղն է խաղում, բայց ընթացիկ հարցերում երիտհայերի հետ գրեթե համահունչ է գործում, ինչն էլ լույսի հույս է տվել ջահելությանը։
Բարև հեղաշրջում, նրանք քեզ վաղուց էին սպասում
Սեփականությունը գերկենտրոնացնելու իդեա–ֆիքսով տառապող Սերժն ու իր նեղ շրջապատը ոչ մի կերպ չեն կարողանում հասնել իրենց վերջնական նպատակին, քանզի չեն կարողանում դեմագոգիկ լոզունգներով («Ո՛չ օլիգարխներին», «Պահանջում ենք եկամուտների արդարացի բաշխում», «Կորչե՛ն հին հանրապետականները, կեցցե՛ն դրսում սովորած ջահելները», «Կորչե՛ն հարուստները», «Պետք է պատժել հին մտածողությամբ պաշտոնյաներին, կեցցե՛ն դրսերում սովորած երիտհայերը» և այլն) առաջնորդվող վերահսկելի «փողոց» ձևավորել, որպեսզի կարողանան միահեծան տնտեսաքաղաքական համակարգ ստեղծել։
Բաղրամյան 26–ի համար վերահսկելի «փողոց» ձևավորելու գործում տապալվեցին Արամ Սարգսյանը, Մաշտոցի պուրակի ակտիվիստների պայքարի մեջ «վենա» մտնել ցանկացողները, Րաֆֆի Հովհաննիսյանը (ԱԺ ընտրությունների ժամանակ), Նիկոլ Փաշինյանը և ուրիշներ։
Երիտօլիգարխիան անընդհատ ուզում է «բարեփոխումներ» և «քաղաքական սերնդափոխություն» անվան տակ անապատի վերածել քաղաքական դաշտն ու ստեղծել թուրքմենբաշիական համակարգ՝ իշխանությունը դարձնելով ժառանգական՝ ««հորից» փեսա» տարբերակով։ Սակայն ամեն անգամ ժողովուրդն իր քվեարկությամբ «ջրում» է աներափեսայական ծրագրերը։
Նախագահական «ընտրությունները» և քվեարկության արդյունքները նոր հնարավորություն են ստեղծել, և Սերժին կից երիտօլիգարխիան շանս է տեսել։ Սեփական քայլերի հաջորդականությունը չպատկերացնող Րաֆֆին, ըստ այդմ, գտածո է սրանց ձեռքում։ Րաֆֆին իր կողմից չկառավարվող «փողոցով» կարող է վերածվել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքի։ Նման միտումներ արդեն իսկ կան։
Առնվազն մարտավարական հարցերում Րաֆֆիի և երիտօլիգարխիայի շահերի համընկնում է նկատվում։ Պատահական չէ, որ որքան բարի է տրամադրված Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրակեղծիքներով նախագահի աթոռին վերատիրացած Սերժ Սարգսյանի, նույնքան ագրեսիվ՝ մարզպետների և համայնքապետների նկատմամբ, որոնց մեղավորությունն այն է, որ չեն կարողացել պատշաճ մակարդակով կազմակերպել ընտրակեղծիքները (Գիզիրյանը Շիրակի մարզում համեմատաբար արդար ընտրությունների առաջին զոհը դարձավ)։
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն, որ Րաֆֆին սաստում է, երբ մարդիկ գոռում են «Սերժի՛կ, հեռացի՛ր», բայց միևնույն ժամանակ ինքն ամբողջ կոկորդով գոռում է «Մարզպե՛տ, հեռացի՛ր», «Քաղաքապե՛տ, հեռացի՛ր»։ Կարծես մարզպետն ու քաղաքապետն են գլխավոր ընտրակեղծարարները, այլ ոչ թե այդ գործընթացի հրամանատար Սերժ Սարգսյանն ու քարոզչական կեղծիքի դաշտ ձևավորած Միքայել Մինասյանը։
Ոզնուն էլ է հասկանալի, որ Սերժն ընտրություններում տապալվել է, իսկ Րաֆֆին էլ հաղթել է ոչ թե մարզպետների կամ համայնքապետների վատ աշխատանքի, այլ վերջին հինգ տարիների ընթացքում գործադիր իշխանության վարած սոցիալ–տնտեսական քաղաքականության և Սերժ Սարգսյանի դիլետանտիզմի պատճառով, բայց արի ու տես, որ Րաֆֆին այս պահերը շրջանցում է և երիտօլիգարխիայի հետ միասին պայքարում պետական ապարատը «ժելեոտածներով» լցնելու համար։
Ի դեպ, Րաֆֆու «հակակեղծարարական» այս պահվածքն ամբողջությամբ տեղավորվում է Բաղրամյան 26–ի սիրած «Բարի թագավորն ու չար բոյարները» PR–հեքիաթի մեջ։
«Պատահական» զուգադիպությամբ՝ տեղական իշխանության սեփականաշնորհման և պետական համակարգը «ժելեոտածներով» լցնելու հարց է դրել նաև Սերժի փեսայի շրջապատը։ Սրանք ուզում են քաղաքական ու իշխանական դաշտը Րաֆֆու ձեռքերով ու «քաղաքացիականների» (մեր օրերի անդեմ պրոլետարիատի) աջակցությամբ վերաձևել և 21–րդ դար հասած Հայաստանում հաստատել հետադիմական բոլշևիկյան ռեժիմ՝ թուրքմենբաշիական ատրիբուտներով։ Իսկ թե ինչ է նախատեսված այդ համակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, արդեն երկրորդական հարց է։
Ճիշտ է, Րաֆֆին իրեն նախագահի դերում է պատկերացնում ու դրանով նյարդայնացնում «Չեռնենկոյին» ու «Չեռնենկոյի» աթոռն արդեն մտովի սեփականաշնորհած Միքայել Մինասյանին, բայց նախագահականում ոնց որ Րաֆֆիի հարցերը լուծելու ձևը գտել են՝ իրենց ենթակա Դավիթ Շահնազարյանի ու Հրանտ Բագրատյանի շուրթերով նրան կոչ անելով գնալ Սերժի հետ «երկխոսության»։
Երիտհայերը գիտեն, որ Րաֆֆիի խելքն էլ իրենը չէ բարև տալու և տիկին Սարգսյանի որպիսությունը ճշտելու համար։ Արդյունքում՝ բոլորը գոհ են, իսկ ընտրողը՝ «քցված»։
Ո՞ւմ է բարևում Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանի բարևարշավը երևացող ու չերևացող կողմեր ունի։ Երևացողի մասին խոսելու իմաստ չկա. այդ առումով ամեն ինչ պարզ է։ Արժե, ուրեմն, քննության առարկա դարձնել Րաֆֆիից ստվերային բարևի արժանացածների ու նրանց ծրագրերի թեման։
Քաղաքական անցուդարձին ուշադիր հետևողների համար տեսանելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և իշխանության մի թևի միջև շահերի ընդհանրություն է առկա ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երբ «Ժառանգության» ցուցակը համալրվեց նախագահականից ներդրված ջահելներով։
Րաֆֆին և երիտօլիգարխիան
Հայաստանում իրական քաղաքական պայքարը բոլշևկյան մտածողությամբ ու թուրքմենբաշիական «զամաշկաներով» առաջնորդվողների և բուրժուազիայի միջև է։ Սերժ Սարգսյանն այս կռվի մեջ Չեռնենկոյի դերակատարումն ունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանգամանքների բերումով է հայտնվել բախման կիզակետում և ոտնատակ ընկել։
Րաֆֆին հիմա չգիտի, թե ինչ է հարկավոր անել ստացած ձայների ու առաջին հերթին իր համար անսպասելի հանրային աջակցության հետ։ Հետընտրական ռազմավարության ու մարտավարության բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ նա, կամա թե ակամա, կարող է գործիք դառնալ այս կամ այն ուժի ձեռքին։ Առայժմ Րաֆֆին անկանոն շարժումներ է անում և դատելով ամենից՝ հակվում դեպի բոլշևիկները, որոնք թաքնվել են «քաղաքացիականության» պիտակի տակ և ուզում են «տակից» սեփականաշնորհել կեղծված ընտրություներից հետո ձևավորված «փողոցը»։
«Փողոցի» սեփականաշնորհումը երիտհայերի հերթական փորձն է։ Այդ փորձի հաջող ընթացքից է կախված «Ժառանգորդ» օպերացիայի ճակատագիրը։ Րաֆֆին, իհարկե, հավատացել է ինքն իրեն ու հիմա սեփական խաղն է խաղում, բայց ընթացիկ հարցերում երիտհայերի հետ գրեթե համահունչ է գործում, ինչն էլ լույսի հույս է տվել ջահելությանը։
Բարև հեղաշրջում, նրանք քեզ վաղուց էին սպասում
Սեփականությունը գերկենտրոնացնելու իդեա–ֆիքսով տառապող Սերժն ու իր նեղ շրջապատը ոչ մի կերպ չեն կարողանում հասնել իրենց վերջնական նպատակին, քանզի չեն կարողանում դեմագոգիկ լոզունգներով («Ո՛չ օլիգարխներին», «Պահանջում ենք եկամուտների արդարացի բաշխում», «Կորչե՛ն հին հանրապետականները, կեցցե՛ն դրսում սովորած ջահելները», «Կորչե՛ն հարուստները», «Պետք է պատժել հին մտածողությամբ պաշտոնյաներին, կեցցե՛ն դրսերում սովորած երիտհայերը» և այլն) առաջնորդվող վերահսկելի «փողոց» ձևավորել, որպեսզի կարողանան միահեծան տնտեսաքաղաքական համակարգ ստեղծել։
Բաղրամյան 26–ի համար վերահսկելի «փողոց» ձևավորելու գործում տապալվեցին Արամ Սարգսյանը, Մաշտոցի պուրակի ակտիվիստների պայքարի մեջ «վենա» մտնել ցանկացողները, Րաֆֆի Հովհաննիսյանը (ԱԺ ընտրությունների ժամանակ), Նիկոլ Փաշինյանը և ուրիշներ։
Երիտօլիգարխիան անընդհատ ուզում է «բարեփոխումներ» և «քաղաքական սերնդափոխություն» անվան տակ անապատի վերածել քաղաքական դաշտն ու ստեղծել թուրքմենբաշիական համակարգ՝ իշխանությունը դարձնելով ժառանգական՝ ««հորից» փեսա» տարբերակով։ Սակայն ամեն անգամ ժողովուրդն իր քվեարկությամբ «ջրում» է աներափեսայական ծրագրերը։
Նախագահական «ընտրությունները» և քվեարկության արդյունքները նոր հնարավորություն են ստեղծել, և Սերժին կից երիտօլիգարխիան շանս է տեսել։ Սեփական քայլերի հաջորդականությունը չպատկերացնող Րաֆֆին, ըստ այդմ, գտածո է սրանց ձեռքում։ Րաֆֆին իր կողմից չկառավարվող «փողոցով» կարող է վերածվել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքի։ Նման միտումներ արդեն իսկ կան։
Առնվազն մարտավարական հարցերում Րաֆֆիի և երիտօլիգարխիայի շահերի համընկնում է նկատվում։ Պատահական չէ, որ որքան բարի է տրամադրված Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրակեղծիքներով նախագահի աթոռին վերատիրացած Սերժ Սարգսյանի, նույնքան ագրեսիվ՝ մարզպետների և համայնքապետների նկատմամբ, որոնց մեղավորությունն այն է, որ չեն կարողացել պատշաճ մակարդակով կազմակերպել ընտրակեղծիքները (Գիզիրյանը Շիրակի մարզում համեմատաբար արդար ընտրությունների առաջին զոհը դարձավ)։
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն, որ Րաֆֆին սաստում է, երբ մարդիկ գոռում են «Սերժի՛կ, հեռացի՛ր», բայց միևնույն ժամանակ ինքն ամբողջ կոկորդով գոռում է «Մարզպե՛տ, հեռացի՛ր», «Քաղաքապե՛տ, հեռացի՛ր»։ Կարծես մարզպետն ու քաղաքապետն են գլխավոր ընտրակեղծարարները, այլ ոչ թե այդ գործընթացի հրամանատար Սերժ Սարգսյանն ու քարոզչական կեղծիքի դաշտ ձևավորած Միքայել Մինասյանը։
Ոզնուն էլ է հասկանալի, որ Սերժն ընտրություններում տապալվել է, իսկ Րաֆֆին էլ հաղթել է ոչ թե մարզպետների կամ համայնքապետների վատ աշխատանքի, այլ վերջին հինգ տարիների ընթացքում գործադիր իշխանության վարած սոցիալ–տնտեսական քաղաքականության և Սերժ Սարգսյանի դիլետանտիզմի պատճառով, բայց արի ու տես, որ Րաֆֆին այս պահերը շրջանցում է և երիտօլիգարխիայի հետ միասին պայքարում պետական ապարատը «ժելեոտածներով» լցնելու համար։
Ի դեպ, Րաֆֆու «հակակեղծարարական» այս պահվածքն ամբողջությամբ տեղավորվում է Բաղրամյան 26–ի սիրած «Բարի թագավորն ու չար բոյարները» PR–հեքիաթի մեջ։
«Պատահական» զուգադիպությամբ՝ տեղական իշխանության սեփականաշնորհման և պետական համակարգը «ժելեոտածներով» լցնելու հարց է դրել նաև Սերժի փեսայի շրջապատը։ Սրանք ուզում են քաղաքական ու իշխանական դաշտը Րաֆֆու ձեռքերով ու «քաղաքացիականների» (մեր օրերի անդեմ պրոլետարիատի) աջակցությամբ վերաձևել և 21–րդ դար հասած Հայաստանում հաստատել հետադիմական բոլշևիկյան ռեժիմ՝ թուրքմենբաշիական ատրիբուտներով։ Իսկ թե ինչ է նախատեսված այդ համակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, արդեն երկրորդական հարց է։
Ճիշտ է, Րաֆֆին իրեն նախագահի դերում է պատկերացնում ու դրանով նյարդայնացնում «Չեռնենկոյին» ու «Չեռնենկոյի» աթոռն արդեն մտովի սեփականաշնորհած Միքայել Մինասյանին, բայց նախագահականում ոնց որ Րաֆֆիի հարցերը լուծելու ձևը գտել են՝ իրենց ենթակա Դավիթ Շահնազարյանի ու Հրանտ Բագրատյանի շուրթերով նրան կոչ անելով գնալ Սերժի հետ «երկխոսության»։
Երիտհայերը գիտեն, որ Րաֆֆիի խելքն էլ իրենը չէ բարև տալու և տիկին Սարգսյանի որպիսությունը ճշտելու համար։ Արդյունքում՝ բոլորը գոհ են, իսկ ընտրողը՝ «քցված»։
Կորյուն Մանուկյան