Լրահոս

27.02.2013 14:09


Ե՛վ Ռուբեն Ջաղինյանը, և՛ Աստղիկ Ավետիսյանը հաղթող են ճանաչվել

Ե՛վ Ռուբեն Ջաղինյանը, և՛ Աստղիկ Ավետիսյանը հաղթող են ճանաչվել

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուներից Աստղիկ Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Մի քանի րոպե առաջ, սահմանված կարգի համաձայն, տեղեկացա, որ մրցութային հանձնաժողովի կողմից երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Սպասենք Հանրապետության նախագահի որոշմանը»: 

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել էին միայն «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի նախկին օգնական, այժմ «Գիտակ»  գիտահանրամատչելի նախագծի հեղինակ Աստղիկ Ավետիսյանը։

Հաղթողին պետք է որոշեր մրցութային հանձնաժողովը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորություններն ավարտվել են 2013թ. փետրվարի 1-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը