Լրահոս

13.01.2011 11:21


«Հզբոլահ»–ի հրաժարականից հետո հրաժարական է տվել նաև Լիբանանի կառավարությունը

«Հզբոլահ»–ի հրաժարականից հետո հրաժարական է տվել նաև Լիբանանի կառավարությունը

Ինչպես հաղորդում է «CNN» հեռուստաընկերությունը, Լիբանանի ազգային միասնության կառավարությունը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա կազմից դուրս է եկել նախարարների մեկ երրորդից ավելին։

Հրաժարական են տվել ընդդիմադիր «Մարտի 8-ի դաշինք» խմբակցության 10 ներկայացուցիչները, որոնց թվում են եղել մահմեդականության շիաական «Հզբոլահ» շարժման երկու ներկայացուցիչ։

Կառավարությունից հրաժարական տված 11-րդ անդամը եղել է Լիբանանի նախագահի կողմից նշանակված նախարար։

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, երկրի վարչապետ Սաադ Հարիրին այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում։ Նա ընդհատել է իր այցը Վաշինգտոն, սակայն Բեյրութ կժամանի միայն Ֆրանսիա այցելելուց հետո։

Էներգետիկայի նախարար Ջեբրան Բասիլը նախարարների հրաժարականը բացատրել է  նրանով, թե Հարիրին տեղի է տվել այլ պետությունների ճնշումներին. խոսքը մասնավորապես Ամերիկայի մասին է։ Տարաձայնությունների հիմնական պատճառը Լիբանանի նախկին վարչապետի՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության շուրջ առաջացած լարվածության ուժգնացումն է։

Հաագայի դատարանը Հարիրիի հնարավոր մարդասպանների անունները չի նշել։

Միևնույն ժամանակ, «Հզբոլահի» ղեկավարի խոսքերով, Հասան Նարալը Հարիրիի սպանության մեջ մեղադրել է իր խմբավորման անդամներին։

«Հզբոլահի» անդամները հայտարարել են, թե վարչապետի սպանությունն իսրայելցիների ձեռքի գործն է եղել։

Բացի դա, «Հզբոլահը», որը օգտվում է Իրանի և Սիրիայի աջակցությունից, դատարանն անվանել է «իսրայելական նախագիծ»։

Հիշեցնենք, որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր Բեյրութում 2005թ. փետրվարի 14-ին, երբ պայթել էր նրա ականապատված ավտոմեքենան։

Հարիրիի հետ մեկտեղ մահացել էին ևս 22 մարդ։

Լիբանանցիները մեղադրել էին սիրիական հատուկ ծառայութնուններին, սակայն Դամասկոսը մեկ անգամ չէ, որ հերքել է  այդ մեղադրանքը։

Նշենք նաև, որ ազգային միասնության կառավարությունը ձևավորվել է 2009թ. նոյեմբերին։ Նրա կազմում էին իշխանական 15, ընդդիմադիր 10 և նախագահ Միշել Սուլեյմանի  կողմից նշանակված 5 նախարարներ։

Այս խորագրի վերջին նյութերը