Լրահոս

27.02.2013 20:59


Հանրային լսում

Հանրային լսում

Նախախորհրդարանը Հայաստանում նոր որակի պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակման նպատակով փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին կլոր սեղանի ձևաչափով կազմակերպում է հերթական հանրային լսումը՝ «Գիտությունը և Հայաստանը. դերն ու հեռանկարը» թեմայով:

Վարող՝ Նախախորհրդարանի համակարգող, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյան:

Բանախոսներ.

  1. Արթուր Իշխանյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ ՖՀԻ ՃՖԼ լաբորատորիայի վարիչ, ատոմային օպտիկայի խմբի ղեկավար,
  2. Կարեն Բաղդասարյան – տնտեսագետ, փորձագետ,
    1. Հարություն Կարապետյան – ԳԱՏԱՀ-ի հիմնադիր տնօրեն, ԳԱԱ ՕԴՔԳՏԿ ՄԿՈՒԿ ավագ գիտաշխատող,
    2. Խաչիկ Գևորգյան – ԱՐՄԱՔԱԴ հիմնադիր, համակարգող, ԱՄՆ շրջանավարտների Միության նախագահ:

Լսումներին մասնակցում են շուրջ երկու տասնյակ գիտաշխատողներ:

Հասցեն՝ Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտան շենքի կողքին գտնվող Նախախորհրդարանի շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից):

Այս խորագրի վերջին նյութերը