Քաղաքացիները ե՞րբ պիտի օգտվեն գույքի սեփականության իրավունք ունենալու սահմանադրական իրենց իրավունքից
Կոնդ թաղամասը 2006թ. ճանաչվել է հանրային բացառիկ գերակա շահ հանդիսացող տարածք և դրանից հետո առաջացած համատարած խնդրների մասին պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խոսել է դեռևս 4-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների ժամանակ:
Դրանից հետո 200-ից ավելի ընտանիքների հետ կնքվել են իրացման պայմանագրեր, և քաղաքացիները, համաձայն պայմանագրի, իրենց սեփականության իրավունքը զիջել են համապատասխան կազմակերպությանը, որը պիտի զբաղվեր Կոնդ թաղամասի իրացման աշխատանքներով, սակայն սահմանված վերջնաժամկետներից անցել է մի քանի տարի, բայց այդպես էլ նոր բնակարաններ չեն կառուցվել:
Թաղամասի բնակիչներն ապրում են անմարդկային և հակասանիտարական պայմաններում: Իրացվել են մի քանի տասնյակ տներ, իսկ սեփականատերերը մինչ այժմ ապրում են վարձով, և ոչ մի պատասխանատու կառույց չի կարողանում հստակ պատասխանել, թե քաղաքացիները ե՞րբ պիտի օգտվեն գույքի սեփականության իրավունք ունենալու և արժանապատիվ ապրելու սահմանադրական իրենց իրավունքից:
Նախօրեին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խոհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կրկին բարձրացրել է վերոհիշյալ հարցը, որին պատասխանել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար պրն. Արմեն Գևորգյանը, որը կարևորել է և' հարցի բնույթը և' խնդրի հանրային նշանակությունը ու հորդորել հարցը գրավոր ներկայացնել իրեն:
Հ.Գ. Հարցի գրավոր պատասխանը ստանալուն պես պատգամավորը արդյունքների մասինկտեղեկացնիwww.enfiajyan.am իր պաշտոնական կայքէջում:

Հ.Գ. Հարցի գրավոր պատասխանը ստանալուն պես պատգամավորը արդյունքների մասին կտեղեկացնի www.enfiajyan.am իր պաշտոնական կայքէջում: