Լիտվայի խորհրդարանում ստեղծվել է Լիտվա-Արցախ բարեկամության խումբը
Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում կայացավ «Հայաստան-Լիտվա. հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր Հայաստանում եւ Լիտվայում ժողովրդավարական շարժումների եւ արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նաեւ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Լիտվայի «Սայուդիս» շարժման հիմնադիր անդամներ եւ լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ:
Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցեցին եւ ելույթ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում, մասմավորապես, ընդգծեց, որ ազգային զարթոնքի շարժումը միավորել էր Լիտվայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին ընդհանուր գաղափարների՝ ազատության եւ ժողովրդավարության սկզբունքների շուրջ: Նա շեշտեց, որ ԼՂՀ-ն այսօր ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ուղին՝ ափսոսանք հայտնելով, որ ԼՂՀ կարգավիճակի անորոշությունը խոչընդոտում է Արցախի ներգրավվումը միջազգային գործընթացների մեջ: Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեց նաեւ հակամարտության կարգավորմանը` ընդգծելով ԼՂՀ հանձնառությունը հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը եւ համոզմունք հայտնեց, որ միայն ԼՂՀ վերադարձը բանակցություններին որպես լիարժեք կողմ հնարավորություն կտա բեկում ապահովել գործընթացում:
ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանն իր ելույթում ծավալուն անդրադարձ կատարեց Լիտվայում եւ Հայաստանում 25 տարի առաջ սկիզբ առած ժողովրդավարական գործընթացներին` կարեւորելով այն տարիներին գոյություն ունեցող փոխադարձ զորակցությունն ու աջակցությունը, մասնավորապես՝ Լիտվայի եւ մերձբալթյան այլ երկրների ժողովրդավարական շարժումների սատարումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ՝ նա կարեւորեց ժողովրդավարական գործընթացների անդառնալիությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման երաշխիք եւ առաջարկեց Եվրամիությունը ներկայացնող լիտվացի գործընկերներին հետամուտ լինել բացառելու երկակի չափանիշների կիրառումը՝ ըստ աշխարհաքաղաքական նպատակահարմարության:
Իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը կարեւորեց անցյալի պատմական իրադարձությունների արդար եւ անկողմնակալ գնահատման հանգամանքը եւ ընգծեց, որ «ԼՂ հիմնահարցը շատ հաճախ ներկայացվում է որպես միջազգային իրավունքի երկու հիմնարար` ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների անհաղթահարելի հակասության դասական օրինակ: Մինչդեռ խնդիրը ավելի խորքային է. այն տարբեր արժեհամակարգերի, ֆիզիկական գոյատեւման եւ ցեղասպանության կրկնության բացառման խնդիր է»:
Կոնֆերանսին ելույթ ունեցան նաեւ Լիտվայի Սեյմասի պատգամավորներ Դանգուտե Միկուտիենեն, Ալգիս Կաշետան, Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն, որոնք կարեւորեցին 25 տարի առաջ ժողովրդավարական շարժումների գաղափարներին հավատարիմ մնալու հրամայականը եւ «ռեալ պոլիտիկ»-ի մոտեցումից խուսափելու անհրաժեշտությունը` Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման համար: Բանախոսները իրենց աջակցությունը հայտնեցին արցախահայության պայքարին՝ ընդգծելով ժողովրդի ազատ կամաարտահայտությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Այնուհետեւ ԼՀ Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցեց Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը: Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ: