-Գուցե սա պաշտոնական ինչ-որ ձևականություն է, որը պետք է պահպանվի։ Բայց, ընդհանուր առմամբ, սա ֆիկցիա է, որովհետև հայ-վրացական բարեկամություն, որպես այդպիսին, այսօր գոյություն չունի։ Եվ եթե պաստառներով ցուցարար երիտասարդները հայ ոստիկանների կողմից շպրտվում են փողոցից, որպեսզի պրն. Սահակաշվիլին որևէ պաստառ չտեսնի և հանկարծ չկարդա, և եթե մամուլի ասուլիսը, մեր քննադատությունները եթեր չեն հեռարձակվում հայկական կողմից, ապա դա ընդամենը խաղ է,- մեկնաբանելով Սերժ Սարգսյանի կողմից Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելու փաստը՝ «7օր»-ին ասել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ջավախահայ Գագիկ Գինոսյանը։
Նրա խոսքերով՝ Վրաստանի նախագահին նման բարձր շքանշանով պարգևատրելը ազգային շահերի տեսանկյունից կոպիտ բացթողում է.
-Առավել ևս, երբ ոչ մի հայ գրականություն, մամուլ չի թույլատրվում մտցնել Վրաստան։ Էլ չենք խոսում հայկական դպրոցների և եկեղեցիների վիճակի մասին։ Նաև՝ ամեն տարի հայ քաղաքացիներ են սպանվում վրացիների կողմից։ Սա բարեկամության իսպառ բացակայության մասին է խոսում։
Գագիկ Գինոսյան. «Այս շքանշանն ավելի շատ ֆիկցիա է»

7or.am