Լրահոս

25.06.2009 16:42


ՀԱԿ համակարգողը կարծում է, որ ԵԽԽՎ–ի ընդունած բանաձևում և՛ դրական, և՛ բացասակն կետեր կան

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, «Փաստարկ» ակումբում խոսելով ԵԽԽՎ՝ Հայաստանին վերաբերող բանաձևի մասին, իր նախնական գնահատականն է տվել և ասել, որ տեքստում կան և՛ դրական, և՛ բացասական կետեր։

-Մենք նաև հասկանում ենք, որ այդ բացասական բաները նրանք են, որ ԵԽ-ն ինչ-որ բաներ ողջունել է, ինչ-որ հարցեր լուծել են հօգուտ իշխանությունների։ Դա այն գինն է, որ վճարել են քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Կան նաև դրական բաներ: Մասնավորապես, ամենակարևորն այն է, որ ԵԽԽՎ-ն հարցը չի համարում փակված, նա հետամուտ է լինելու մնացած քաղբանտարկյալների ազատմանը, և դրան հստակ անդրադարձ կա տեքստում։ Հնարավոր եմ համարում, որ այդ տեքստի շրջանակներում տեղի ունենա համազեկուցողների կամ ԵԽ այլ պաշտոնյաների այց Հայաստան,- նշել է ՀԱԿ համակարգողը։

Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը  Զարուհի Փոստանջյանի միջոցով ԵԽԽՎ-ին առաջարկ է ներկայացրել վերականգնել Փաստահավաք խումբը, և չնայած այդ առաջարկը չի ընդունվել, բայց որոշ ձևակերպումներ կան, որոնք լեգիտիմացրել են Փաստահավաք խմբի ընդդիմության ներկայացուցիչների աշխատանքը։

-Դա շատ կարևոր է. դա նշանակում է, որ ԵԽ-ն սպասելու է այդ զեկույցների պաշտոնական հրապարակմանը, և ես կարծում եմ, որ մենք դրան ադեկվատ արձագանք դեռ ցույց կտանք՝ միգուցե ստեղծելով նաև ալտերնատիվ Փաստահավաք խումբ,- ասել է  Լևոն Զուրաբյանը։

Նա նաև ասել է, որ  Դավիթ Հարությունյանն անձամբ դեմ է եղել, որ ԵԽԽՎ բանաձևի  տեքստում ընգրկվի մնացած քաղբանտարկյալների ազատվելու վերաբերյալ իրավական գործիքների գործադրման անհրաժեշտությունը։

- Ես հայտարարում եմ, որ ինքն անձամբ պատասխանատու է այնպիսի մարդկանց բանտում գտնվելու համար, որոնք իրենց քաղաքական հայացքների համար այսօր շարունակում են մնալ բանտերում,- ընդգծել է ՀԱԿ համակարգողը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը