Լրահոս

25.06.2009 17:41


Վարդան Այվազյան. «Ողջունելի է ՀՀ նախագահի քայլը, որ Սահակաշվիլիին Պատվո շքանշան է շնորհել»

Վարդան Այվազյան. «Ողջունելի է ՀՀ նախագահի քայլը, որ Սահակաշվիլիին Պատվո շքանշան է շնորհել»

-Վրաստանի ժողովուրդը Հայաստանի դարավոր բարեկամն է, եղբայր բարեկամն է, և ողջունելի է ՀՀ նախագահի քայլը, որ Սահակաշվիլիին պատվո շքանշան է շնորհել։ Որպես Վրաստանի նախագահ՝ Սահակաշվիլին միանշանակ արժանի էր այդ շքանշանին։ Վրաստանն այս ընթացքում մեզ համար կարևոր և բարեկամ երկիր է եղել։ Եղել են տարբեր տեսակի հարցեր, այդ հարցերն էլ երկու նախագահների լուծելիք խնդիրն է, ինչպես նաև՝ ամբողջ մեր հասարակության։ Ես վիրահայ եմ, այնտեղ էլ ապրում է մոտ 400 հազ. հայ բնակչություն։ Ադրբեջանում էլ ունեինք բնակչություն, սակայն այնտեղ հիմա մարդ չի ապրում։ ՀՀ-ից դուրս՝ Վրաստանը միակ տեղն է, որտեղ ամենից շատ հայկական դպրոցներ և պատմամշակութային օջախներ կան, օրինակ՝ թատրոնը։ Այդ մի բարեկամ երկիրն ունենք, որից կախված է մեր շրջանառության 2/3-ը։ Այդ հարցերին էմոցիոնալ պետք  չէ նայել, պետք է նայել ավելի երկարաժամկետ։ Միանշանակ, խնդիրներ ունենք, և ես՝ որպես ԱԺ պատգամավոր, պատրաստ եմ դրանք բարձրացնելու թե՛ մեր իշխանության առջև, թե՛ վրաց իշխանության։ Կա խնդիր՝ բարձրացնել է պետք, գնահատել է պետք և բարիդրացիական ֆոնի վրա լուծել է պետք,- մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգևատրելը՝ «7օր»-ին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը