Լրահոս

25.06.2009 17:28


Հանրահավաքն արտոնվել է, երթը՝ ոչ

Հանրահավաքն արտոնվել է, երթը՝ ոչ

Արտակ Զեյնալյանը հունիսի 22-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ ս/թ. հունիսի 27-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը պետք է մեկնարկեր ժ. 19:00-ին՝ հանրահավաքով և ավարտվեր 22:00-ին՝ երթով:

Հունիսի 23-ին, սակայն, Ա. Զեյնալյանը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել մի դիմում, որով առաջարկել է հունիսի 27-ին նախատեսվող զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման օրը տեղափոխել հունիսի 2-ին՝ պահպանելով միջոցառումն անցկացնելու տեղն ու ժամը:
Իրազեկումը քննարկվել է հունիսի 25-ին՝ Երևանի քաղաքապետարանում: Երևանի քաղաքապետարանի հասարակայության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ թեև զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչը պատշաճ կերպով ծանուցվել է իրազեկման քննարկման անցկացման օրվա և ժամի մասին, սակայն քննարկմանը չի ներկայացել:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրազեկման քննարկումը կարող է անցկացվել  իրազեկման հեղինակի բացակայությամբ:
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հանրապետություն» կուսակցության՝ ս/թ. հուլիսի 2-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը՝ արգելելով երթի անցկացումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը