Ազգային ժողովի պատգամավորները հանրապետական կենտրոնական հավաքակայանում
Զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով՝ հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ, այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այցին մասնակցում էին նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ազգային ժողովի պատգամավորները հանդիպել են հավաքակայանի սպայական և բուժհանձնաժողովի անձնակազմին, զրուցել զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Հ. Կարապետյանը գոհունակությամբ է նշել, որ գարնանային զորակոչն ընթանում է բնականոն հունով: Զինակոչիկները գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Վերջում նա հավելել է, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանության նախարարության տարբեր կառույցների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչպես նաև՝ զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար հանդես գալ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով: