ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների քննարկման արդյունքների մասին
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 27.02.2013թ. դրությամբ ստացվել է 226 հաղորդում:
Նշված 226 հաղորդումներից`
- 11 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 6-ը` ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Հարուցված քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություններում, իսկ մանացած 4-ը` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում, որոնցից 1-ը` 1 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Նշված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 7 անձանց, որոնից 2-ը գտնվում են նախնական կալանքի տակ:
- 160 դեպքով մերժվել է քրեական գործի հարուցումը, քանի որ հիմնավորվել է, որ հանցագործության մասին հաղորդումները իրականությանը չեն համապատասխանել,

- 7-ին տրվել է գրավոր պարզաբանում,
- 1-ը թողնվել է անհետեւանք,
- 47-ի քննարկումն ընթացքի մեջ է: