Շատ «մազալու» բաներ են կատարվում քաղաքական դաշտում։
Բանն այն է, որ Հայաստանում հերթական անգամ կեղծվել են նախագահական ընտրությունները. Սերժը «խփել» է 58%, հաղթել է Րաֆֆին, բայց Ազատության հրապարակից հուժկու ձևով պահանջում են Սյունիքի մարզպետի՝ Լիսկայի հրաժարականը։ Սերժի հրաժարականը չեն պահանջում, քանզի հարգում են նրա «պետական հետագիծը» և համոզված են, որ նա մինչև ապրիլի 9–ը ինքնաբացարկ կհայտնի, քանզի բարի է և հանդուրժող։
Փետրվարի 28–ի հանրահավաքի ժամանակ վերջապես պարզ դարձավ «Բարևի» հեղափոխության գլխավոր թիրախի անունը, իսկ ավելի ճիշտ՝ մականունը։ Դա Լիսկան է։ Այս հարցում Րաֆֆին «զադնյայա սկոռոսծյ» չի դնելու։
Որքան քնքշաշրշյուն և մինորային է Րաֆֆու ձայնը «ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանի անունը տալիս, նույնքան խրոխտ և հուժկու՝ մարզպետների ու գյուղապետների հրաժարականը պահանջելիս։ Դե, իսկ Լիսկայի հրաժարականը պահանջելիս Րաֆֆու աչքերն արյունով են լցվում։ Զգացվում է, որ դանակն արդեն ոսկորին է հասել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին կից երիտօլիգարխիան ու «անկախ» մամուլն էլ են մարզպետների դեմ արշավ սկսել՝ կարող ենք ասել, որ հիմա երկրում երկիշխանություն է հաստատվել։ Մի կողմում «ազատամարտի ռահվիրան» ու «Barevolution»–ն են, իսկ մյուս կողմում՝ չար մարզպետներն ու համայնքապետները, ովքեր խլեցին ժողովրդի հաղթանակն ու զոռով այն փաթաթեցին Սերժի վզին։ ՀՀԿ ղեկավարն իր համար «չեբուռաշկայական» քարոզարշավ էր անցկացնում և խիարի թարս բուսնելու մասին թեզիսներ հնչեցնում, մեկ էլ հանկարծ Լիսկան ու մյուսները փետրվարի 18–ին սկսեցին տոկոս «խփել» ու իրավատեր դարձնել Րաֆֆիին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հիմա Րաֆֆին փորձում է ազատագրել Բաղրամյան 26–ը և Սերժին մի կերպ փրկել իր չար շրջապատից։ Այս հարցում, ճիշտ է, դեռ հաջողություններ չկան, քանզի Լիսկան ու մյուսները չեն թողնում, որպեսզի Սերժն ինքնաբացարկ տա, բայց «Ժառանգության» ղեկավարը, ով այսօր ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից հռչակվեց Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Նախիջևանի նախագահ, հավաստիացրեց, որ գնալու է մինչև վերջ, ու մարզպետները պատասխան են տալու։
Այսքանից հետո դժվար է Րաֆֆուն մեղադրել հստակ քաղաքական խոսք չարտաբերելու մեջ։ Մարդը շատ հստակ հայտարարեց, որ պահանջում է Լիսկայի հրաժարականը և հույս ունի, որ Սերժն իր վատ շրջապատից պրծնելու համար ինքնաբացարկ կհայտնի։Մնում է, որ Սերժը կարողանա իր մեջ ուժ գտնել ու Լիսկայի հախից գալ։
Ինչ մնում է մյուս մարզպետներին, ապա Շիրակի մարզպետին արդեն իսկ հեռացրել են՝ ընտրակեղծիքները պատշաճ ձևով չկազմակերպելու համար։ Հերթի մեջ են մյուս ժողովրդավար–մարզպետներն ու լիբերալ–քաղաքապետները, որոնք թույլ են տվել, որ Րաֆֆին պաշտոնապես հաղթի Սերժին։ Այդ հաղթանակը դավադրություն էր «ազատամարտի ռահվիրայի» դեմ, և Րաֆֆին չի ներելու նրանց։
Սերժն ու Րաֆֆին` ընդդեմ Լիսկայի
Շատ «մազալու» բաներ են կատարվում քաղաքական դաշտում։
Բանն այն է, որ Հայաստանում հերթական անգամ կեղծվել են նախագահական ընտրությունները. Սերժը «խփել» է 58%, հաղթել է Րաֆֆին, բայց Ազատության հրապարակից հուժկու ձևով պահանջում են Սյունիքի մարզպետի՝ Լիսկայի հրաժարականը։ Սերժի հրաժարականը չեն պահանջում, քանզի հարգում են նրա «պետական հետագիծը» և համոզված են, որ նա մինչև ապրիլի 9–ը ինքնաբացարկ կհայտնի, քանզի բարի է և հանդուրժող։
Փետրվարի 28–ի հանրահավաքի ժամանակ վերջապես պարզ դարձավ «Բարևի» հեղափոխության գլխավոր թիրախի անունը, իսկ ավելի ճիշտ՝ մականունը։ Դա Լիսկան է։ Այս հարցում Րաֆֆին «զադնյայա սկոռոսծյ» չի դնելու։
Որքան քնքշաշրշյուն և մինորային է Րաֆֆու ձայնը «ազատամարտի ռահվիրա» Սերժ Սարգսյանի անունը տալիս, նույնքան խրոխտ և հուժկու՝ մարզպետների ու գյուղապետների հրաժարականը պահանջելիս։ Դե, իսկ Լիսկայի հրաժարականը պահանջելիս Րաֆֆու աչքերն արյունով են լցվում։ Զգացվում է, որ դանակն արդեն ոսկորին է հասել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանին կից երիտօլիգարխիան ու «անկախ» մամուլն էլ են մարզպետների դեմ արշավ սկսել՝ կարող ենք ասել, որ հիմա երկրում երկիշխանություն է հաստատվել։ Մի կողմում «ազատամարտի ռահվիրան» ու «Barevolution»–ն են, իսկ մյուս կողմում՝ չար մարզպետներն ու համայնքապետները, ովքեր խլեցին ժողովրդի հաղթանակն ու զոռով այն փաթաթեցին Սերժի վզին։ ՀՀԿ ղեկավարն իր համար «չեբուռաշկայական» քարոզարշավ էր անցկացնում և խիարի թարս բուսնելու մասին թեզիսներ հնչեցնում, մեկ էլ հանկարծ Լիսկան ու մյուսները փետրվարի 18–ին սկսեցին տոկոս «խփել» ու իրավատեր դարձնել Րաֆֆիին։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հիմա Րաֆֆին փորձում է ազատագրել Բաղրամյան 26–ը և Սերժին մի կերպ փրկել իր չար շրջապատից։ Այս հարցում, ճիշտ է, դեռ հաջողություններ չկան, քանզի Լիսկան ու մյուսները չեն թողնում, որպեսզի Սերժն ինքնաբացարկ տա, բայց «Ժառանգության» ղեկավարը, ով այսօր ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից հռչակվեց Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու Նախիջևանի նախագահ, հավաստիացրեց, որ գնալու է մինչև վերջ, ու մարզպետները պատասխան են տալու։
Այսքանից հետո դժվար է Րաֆֆուն մեղադրել հստակ քաղաքական խոսք չարտաբերելու մեջ։ Մարդը շատ հստակ հայտարարեց, որ պահանջում է Լիսկայի հրաժարականը և հույս ունի, որ Սերժն իր վատ շրջապատից պրծնելու համար ինքնաբացարկ կհայտնի։ Մնում է, որ Սերժը կարողանա իր մեջ ուժ գտնել ու Լիսկայի հախից գալ։

Սևակ Մինասյան