ԵԽԽՎ–ում պաշտոնապես վավերացվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման շուրջ զեկույցը
Վեհաժողովի լիագումար նիստում համազեկուցողներն ու քննարկման մասնակիցները ընդգծել են նախագահական ընտրություններին հաջորդած ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած դրական քայլերը, որոնց թվում հիշատակվեցին ցույցեր և հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքի վիճահարույց բարեփոխումների չեղյալ հայտարարումը, 2008թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության մեկնարկը, ՔՕ խնդրահարույց դրույքների կարևոր փոփոխությունների ընդունումը։ Որպես բացասական հանգամանք բազմիցս հիշատակվել է փաստահավաք խմբի լուծարումը։
Որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ նշվել են 10 զոհերի մահվան պատճառների անկախ և թափանցիկ հետաքննությունը, Ոստիկանության համակարգի և ընտրական օրենսդրության բարեփոխումը։
Ինչպես իրավիճակը բնորոշել է համազեկուցողներից Ջոն Պրեսկոտը, առաջընթացը 100 տոկոսանոց չէ, սակայն վեհաժողովի պահանջների կատարման ուղղությամբ հսկայական քայլ է կատարվել։ Բավական սուր էին Շվեդիայի երկու ներկայացուցիչների ելույթնորը, ովքեր կասկած են հայտնել հայաստանյան իշխանությունների մոտ ԵԽ-ի պահանջների կատարման ուղղությամբ քաղաքական կամքի առկայության վերաբերյալ, և հիասթափություն հայտնեցին, որ զեկույցը բավականաչափ կոշտ չէ։
Քննադատական ելույթով հանդես է եկել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, նշելով, որ հայ ժողովուրդը խորապես հիասթափված է հայաստանյան իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի բանաձևերի պահանջների չկատարմամբ ու նաև վեհաժողովի գործունեությամբ, որն առաջընթաց արձանագրելով ղեկավարվում է աշխարհաքաղաքական շահերով։
Բանաձևի շուրջ քվեարկությանը մասնակցել է 41 մարդ։ 1677 բանաձևն ընդունվել է 37 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։