Լրահոս

25.06.2009 20:16


Հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել  «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման կապակցությամբ քաղաքացի Կարեն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է նախաքննությունը լրագրողի նկատմամբ կատարված հարձակման մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից գրավոր ցուցում է տրվել ոստիկանությանը՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցագործության լիարժեք բացահայտումն ապահովելու համար: Մասնավորապես՝ խնդիր է դրվել հայտնաբերել լրագրողի վրա կատարված հարձակման ականատես այլ վկաների,  ստուգել տուժողի, ԶԼՄ-ների կողմիցի հնչեցրած վարկածները, պարզել Կ.Հարությունյանի հետ կապի մեջ գտնվող, դեպքի հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց: Միաժամանակ մատնանշվել են կոնկրետ այն գործողությունները, որոնց կատարումն, ըստ դատախազության, անհրաժեշտ է լրագրողի կողմից առաջ քաշված վարկածը լիարժեք ստուգելու և ընդհանրապես անջատված մասով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները լիարժեք բացահայտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը