Մեկնաբանություն

01.03.2013 18:55


Րաֆֆին ինչպես մի Պարույր

Րաֆֆին ինչպես մի Պարույր

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքների հետ կապված Սահմանադրական դատարան դիմել–չդիմելու գործընթացը նմանվում է ընտրությունները հետաձգելու հարցով Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմել–չդիմելու «ոդիսականին»։

Րաֆֆին էլ Պարույրի նման սպառնում է ՍԴ դիմել, որպեսզի «Համոն փողը տա»։

Րաֆֆին էլ Պարույրի նման օգտագործում է «դեռ չեմ որոշել, խորհրդակցում ենք» ձևակերպումը (ա՛յ մարդ, էդ մարդուն կոնկրետ բան ասեք, որ ինքն էլ իմանա անելիքը. սենց օդում կախված թողնում եք, որ ի՞նչ անեք)։

Րաֆֆին էլ Պարույրի նման մինչև ՍԴ գնալ–չգնալը հանդիպեց Սերժին։ Ճիշտ է, Պարույրի դեպքում «սարը» գնաց «Մուհամմեդի» մոտ, այլ ոչ թե հակառակը (ինչպես Րաֆֆիի դեպքում եղավ), բայց դա աննշան տարբերություն է. «իտոգը» նույնն է։

Րաֆֆին էլ Պարույրի նման  ՍԴ դիմել–չդիմելուց առաջ (հուսանք՝ նաև հետո) Սերժի ունեցած կամ չունեցած լավ հատկանիշներից է խոսում և ռահվիրայակոխ անում հայ ժողովրդի ականջները։

Րաֆֆին էլ Պարույրի նման չգիտի, թե վերջում ինչ որոշում կկայացնի, բայց ի տարբերություն Պարույրի՝ նա հարցն Ազատության հրապարակում դրել է «համաժողովրդական» հանրաքվեի։

Թե ինչպիսի որոշում կկայացնի Րաֆֆին, դժվար է ասել։ Հայտնի է միայն, որ Րաֆֆին էլ Պարույրի նման Սերժին հանդիպելու և բարևելու խասիաթ ունի։ 

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Շուտ եմ ասել՝ մինչև մարտի 4–ը Րաֆֆիի կողմից «իմպերիալիստական Ռուսաստանի» ջրաղացին ջուր չլցնելու «հիմնավորմամբ» ՍԴ չդիմելու «ատմազկեքը» կգնահատվեն որպես գրագողություն և Բաղրամյան 26–ի PR–թիմի ստեղծագործական մտքի պակաս։ 

Այս խորագրի վերջին նյութերը