Լրահոս

26.06.2009 15:10


Ազգային պարկերը կդառնան գիտաճանաչողական, ուսումնական և զբոսաշրջության զարգացման կենտրոններ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել իր ավելի վաղ ընդունած «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» և «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» որոշումներում։ Դրանով իսկ նշված ազգային պարկերի գործունեությունը կհամապատասխանի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, պարկերի զբաղեցրած տարածքները կդառնան գիտաճանաչողական, ուսումնական և զբոսաշրջության զարգացման կենտրոններ, հարակից համայնքների բնակչության համար կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Այս խորագրի վերջին նյութերը