Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության անդամները ծանոթանում են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, բնակչությանը հուզող խնդիրներին։
Նիստն սկսվել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հաշվետվությամբ՝ մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների, ծրագրերի մասին։ Մարզպետը ըստ բնագավառների ներկայացրել է նաև 2009թ. առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունը ի գիտություն է ընդունել Սուրեն Խաչատրյանի հաշվետվությունը։
Ելնելով ՀՀ կառավարության հաստատած Կայուն զարգացման ծրագրի սկզբունքներից, այդ ծրագրի ռազմավարությունը և միջոցառումները տարածքային զարգացման ծրագրերում ներառելու և իրագործելու անհրաժեշտությունից, գործադիրը որոշել է հաստատել Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը։ ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրն առանձնանում է նաև ներդրումային լուրջ բաղադրիչով։
Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով) և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (չորս տարի մարման ժամկետով)։ Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր։ Իբրև գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները և վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը։ «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն՝ հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը։
«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գործադիրը որոշել է «Տաթև» վանական համալիրը և հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Աղվանի և Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն՝ անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն, հաստատել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ Որոշման մյուս կետերով հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել նորաստեղծ կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը՝ այդ գործին մասնակից դարձնելով շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաև միջազգային փորձագետներին։ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի» շրջանակում իրականացվելու են ճոպանուղու և հյուրանոցային համալիրի կառուցման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է ապահովել զբոսաշրջության հետագա զարգացումը։
ՀՀ կառավարությունը, ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքից, անդրադարձել է նաև մարզի «Զորաց քար» հուշարձանախմբին և որոշել ստեղծել «Զորաց քար» բնակատեղի» պետական պատմամշակութային արգելոց, որի տարածք է սահմանել հուշարձանախմբի և դրան հարակից բնական լանդշաֆտը։
ՀՀ կառավարության արտագնա նիստ Սյունիքի մարզում