Լրահոս

05.03.2013 20:53


Շվարցնեգերը բոդիբիլդինգի մասին ամսագիր է թողարկելու

Շվարցնեգերը բոդիբիլդինգի մասին ամսագիր է թողարկելու

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան հայտնի աստղ Առնոլդ Շվարցնեգերը այսուհետ ֆիտնեսի և բոդիբիլդինգի մասին «Muscle & Fitness» և «Flex» ամսագրերի գործադիր խմբագիրն է: Այդ աշխատանքը, սակայն, Շվարցնեգերի համար նորություն չէ, քանի որ մինչև քաղաքականութամբ զբաղվելը նա արդեն իր ուժերն այդ ամսագրերում  փորձել էր։ Նա ստիպված էր եղել այդ աշխատանքը թողնել, երբ ընտրվել էր Կալիֆորնիայի նահանգապետ:

Հիմա Շվարցնեգերն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում և մեծ սիրով կնվիրվի այդ աշխատանքին, քանի որ, ինչպես ինքն է  ասել, հենց նմանատիպ ամսագրերի նկարներն են իրեն ստիպել երիտասարդ տարիներին բոդիբիլդինգով զբաղվել:     

Այս խորագրի վերջին նյութերը