Լրահոս

26.06.2009 15:35


Հունիսի 27-ը՝ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր

Հունիսի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարները գտնելու տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ տոնը հռչակվել էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ուխտի օր:

Այս առիթով Մայր եկեղեցում ժամը 1100-ին կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ՝ մասնակցությամբ Հայորդյաց Տների սաների և «Գրիգոր Լուսավորիչ» մանկական երգչախմբի:

Վերջում կկատարվի մատաղի օրհնություն և հյուրասիրություն: Ծրագրի ավարտին Լուսավորչի Կանթեղի ճրագը կբաժանվի հավատացյալներին:

Այս խորագրի վերջին նյութերը