«Բարի» Սերժի բարկության և անհանգստության պատճառները
Իշխանական քարոզչամեքենան ջանք ու եռանդ չի խնայում՝ Սերժ Սարգսյանից երկխոսող ու հանդուրժող կերպար ստանալու համար։ Եթե հավատալու լինենք ոչ թե մեր աչքի տեսածին, այլ «անկախ» լրատվամիջոցների գրածին, ապա Սերժ Սարգսյանը քաղաքացիական հասարակության մեծ բարեկամն է։ Եվ դա այն դեպքում, երբ Սերժը 10 զոհի գնով է եկել իշխանության, նրա նախագահության օրոք Հայաստանը լքել է ավելի քան 250 000 ՀՀ քաղաքացի, իսկ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ աթոռին վերատիրացել է աղաղակող ընտրակեղծիքներով։ Փաստորեն, քաղաքացիական հասարակության բարեկամ լինելու համար պետք է դիակների վրայով գաս իշխանության, վարածդ քաղաքականության միջոցով սպիտակ ցեղասպանություն իրականացնես և տոկոս «խփես»։
Պարզից էլ պարզ է, որ Սերժն այնքանով է քաղաքացիական հասարակության ջատագով, որքանով, ասենք, Ստալինն էր իր կողմից ռեպրեսիաների ենթարկված մարդկանց երեխաների բարեկամը։
Իրականությունը հետևյալն է. Սերժի թվացյալ բարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նախագահական աթոռը կորցնելու վտանգը։ Մնացած դեպքերում ինքն, իրոք, բարության օգնությամբ «Մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում։
Կեղծված նախագահական ընտրություններից հետո էլ Սերժը բարություն էր խաղում։ Իշխանական լրատվամիջոցները գովում էին «Ժառանգության» ղեկավարի ապաքաղաքական հետընտրական պայքարն ու դրական գնահատում «քաղաքացիական» մառազմը։ Սերժին դուր էր գալիս այն, որ Րաֆֆին գալիս էր իր հետ հանդիպման, հետո գնում Ազատության հրապարակ և խոսում «ազատամարտի ռահվիրայի» ունեցած ու չունեցած արժանիքների մասին, մարզերում բարև տալիս պատահական անցորդներին և ակնկալում կեղծիքներով նախագահի աթոռին վերատիրացած մարդու ինքնաբացարկն ու պահանջում Լիսկայի հրաժարականը։
Հերիք էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեր Գագիկ Ծառուկյանի հետ, երբ Բաղրամյան 26–ում սկսեցին անհանգիստ շարժումներ անել և ջղաձգվել։ Քանզի Սերժը շատ լավ հասկանում է, որ եթե Րաֆֆուն հաջողվի «Կոնսենսուս մինուս Սերժի» վերականգնման մերանի դեր կատարել, ապա Բաղրամյան 26–ը կդառնա ոչ թե Սերժի նստավայր, այլ ՀՀ քաղաքացիների կողմից պաշարված խոցելի ամրոց։
Հիմա դեռ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» միասնական ձևաչափ և գործողությունների միասնական ծրագիր չկա, բայց դրա ստեղծման չնչին հավանականությունն անգամ բարկացնում ու անհանգստացնում է Սերժ Սարգսյանին ու երիտօլիգարխիային։ «Բարի» Սերժը ստիպված է լինում դեն նետել դիմակն ու վերադառնալ ակունքներին։
Պատահական չէ, որ Րաֆֆիին գովող «անկախ» լրատվամիջոցները ԲՀԿ–«Ժռանգություն» հանդիպումից հետո սկսել են «մուննաթ» գալ նրա վրա, իսկ տարատեսակ ռիչարդկիրակոսյանները՝ կատարել «շավկայի» և «դհոլի» իրենց դերը։
Սերժը հիմա ակամայից իրեն մատնում է ու ցույց տալիս, թե ինչից և ումից է հատկապես վախենում։ Սերժը վախենում է քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայից։
Սերժը շատ լավ գիտի, որ «քաղաքացիականությունից», «ինքնակազմակերպումից», «անհնազանդությունից», «ցանցային» կառավարումից և «հորիզոնական հարաբերություններից» վնաս ու վտանգ չկա։ Գիտի ու խրախուսում է հետընտրական պայքարի ապաքաղաքականացումը։
«Ցանցերն» ու «հորիզոնականները» հաճելի են քաղաքական անմեղսունակների ու ֆեյսբուքային «մտավորականների» ականջի համար, բայց կապ չունեն իրական քաղաքական գործընթացի և իշխանափոխության հետ։ Այդ համակարգերը արդյունավետ կարող են գործել, եթե կա հստակ քաղաքական օրակարգ և պայքարի քաղաքականացում։ Քաղաքացիականը պետք է լրացնի քաղաքականին, այլ ոչ թե հակադրվի։ Քաղաքականի ու քաղաքացիականի հակադրումը դեմագոգիա է և իշխանական «մուտիլովկա»։
Րաֆֆին հասկացել է դա՝ դառնալով Սերժի նյարդայնացման ու նրա սրտի աշխատանքի հետ կապված հարցերով բժշկի այցելության պատճառ։
Այս պահին դժվար է ասել, թե որքանով հետևողական կլինի Րաֆֆին։ Կգնա քաղաքականի ու քաղաքացիականի համադրմա՞ն, թե՞ «քաղաքացիական» ճանապարհով։
Մեկ բան ակնհայտ է. եթե Րաֆֆին մնա «Բարևի մեջ արև կա» տիպի ձևակերպումների շրջանակներում, ապա Սերժը կրկին կդառնա բարի, իսկ նրա սրտի աշխատանքը՝ նորմալ։

Սևակ Մինասյան