Լրահոս

26.06.2009 16:29


5 հրդեհ 2 օրում

Հունիսի 25-ին, ժամը 13.51-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռան Օյլ» բենզալցակայանի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.15-ին:

Այրվել է խոտ՝ 800 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 19.45-ին անձը չպարզված քաղաքացուց ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում:

Դեպքի վայր են մեկնել Աբովյանից երկու, Եղվարդից և Երևանից՝ մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաև Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին,  մարվել՝ 21.18-ին:

Այրվել է «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող՝ թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը՝ 360 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 19.19-ին անձը չպարզված քաղաքացուց ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան 2-րդ փակուղում՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել Երևանից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.35-ին,  մարվել՝ 19.43-ին:

Ամբողջությամբ այրվել է դեղորայքի պահեստը՝ 20 քմ մակերեսով:

Տավուշի մարզից էլ տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.25-ին հրդեհ է բռնկվել Իջևանի Բլբուլյան փողոց 73 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.38-ին,  մարվել՝ 21.24-ին:

Այրվել է Ա. Անտոնյանին պատկանող վագոն-տնակը՝ 12 քմ մակերեսով:

Իսկ հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02.45-ին հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոմայրուղու 58-րդ կմ-ում՝ «Հարսնաքար» համալիրի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել՝ 03.30-ին:

Այրվել է «ԲՄՎ» մակնիշի 11 ՏՕ 186 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը