«Ժառանգության» պատգամավորը հայ–վրացական հարաբերությունների ներկա փուլը համարում է ՀՀ պասսիվ արտաքին քաղաքականության շարունակությունը
-Մեր օրակարգում Ջավախքը Հայաստանին միացնելո՞ւ, թե՞ Ջավախքում հայությունը պահպանելու խնդիրն է դրված։ Երբ դա կպարզենք, մենք Վրաստանի հետ կունենք հրաշալի հարաբերություններ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքերով՝ այսօր հայ-վրացական կիսահարձակողական, կիսավախվորած հարաբերությունները խոսում են այդ հարցերով զբաղվող մարդկանց ոչ պերոֆեսիոնալ մակարդակի մասին։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է գնան Վրաստան՝ Ջավախք, և տեղում պարզեն խնդիրները։
-Վրաստանը չի կարելի համարել թշնամական միայն նրա համար, որ այնտեղ կան խավեր, որոնք ուղղակի նպատակասլաց նոր՝ «Վրաստանը վրացիների համար» կարգախոս են տարածում,-նշել է պատգամավորը:

7or.am