Փետրվարի 18–ի ընտրությունները ցույց տվեցին, որ Սերժը հեղինակություն չունի ոչ միայն հանրության մեջ, այլև պետական համակարգում։ Միայն կոպիտ միջամտությամբ հնարավոր եղավ տոկոս «խփել»։
Կեղծված ընտրություններից հետո շատ մոդայիկ է դարձել Սերժ Սարգսյանին ՀՀԿ–ից տարանջատելը։ Ենթատեքստն այն է, թե իբր Սերժը լավն է, բայց ՀՀԿ–ն խոչընդոտում է բարեփոխումների ընթացքը։ Սա ամբողջությամբ տեղավորվում է «Բարի թագավորը և չար բոյարները» հեքիաթի շրջանակներում։
Մոդայիկ է նաև Սարգսյանից կադրային բարեփոխումներ պահանջելը։ Այս առումով կա աշխատանքի բաժանում. Րաֆֆի Հովհաննիսյանն ընկած է մարզպետների ու համայնքապետների հետևից, իսկ երիտօլիգարխիան՝ կառավարության անդամների։ Փորձ է արվում ցույց տալ, թե իբր երկրի թիվ մեկ խնդիրը ոչ թե համակարգն է, ոչ թե ընտրակեղծիքներն են, ոչ թե վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունն է, այլ Սերժի վատ շրջապատը։ Իրականությունը, սակայն, այն է, որ «կադրային բարեփոխումների» ու «սերնդափոխության» քողի ներքո Սերժն ու իր շրջապատն ուզում են տնտեսական ու քաղաքական մենաշնորհին զուգընթաց՝ միաձույլ բուրգ ստանալ նաև պետական ապարատում։
Սերժին հիմա անհրաժեշտ է բարեփոխումների պատրանք ստեղծել և գոլորշի բաց թողնելու քայլեր ձեռնարկել՝ նպատակ հետապնդելով է՛լ ավելի կենտրոնացնել իշխանական լծակները և կանոնակարգել «ատկատային» համակարգը։ Իսկ դրա համար նրան և իր փեսա Միքայել Մինասյանին պետք են անդեմ ու կամակատար դեմքեր։
Ճակատագրի հեգնանքով՝ «կադրային բարեշրջման» զոհ կարող է դառնալ տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հարցն այն չէ, թե նա կամակատար չէ, կամ «ատկատային» համակարգը լավ չի կառավարում։ Տվյալ դեպքում վարչապետը կարող է կատարել քավության նոխազի դերը։ Համ էլ նախագահականում կասկածներ ունեն, որ Տիգրանի ձեռքերը նախատեսվածից շատ են «ատկատոտվում» մինչև վերև հասցնելը։
Խոսակցություններ կան, որ Սերժը վարչապետի պաշտոնում ուզում է նշանակել Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, համատեղությամբ Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ և Սերժի նախընտրական շտաբի պետի տեղակալ Լևոն Յոլյանին (փաստորեն, «խրոնիկ» տեղակալ), ով բավական գորշ կերպար է՝ Սերժի պես։
Ասում են, թե Յոլյանը բավական հմտացած է «ատկատների», վերահսկումների ու նմանատիպ այլ գործերում և Տիգրան Սարգսյանից ոչ պակաս արդյունավետությամբ կարող է նպաստել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։
Յոլյանի վարչապետացման օգտին է նաև այն փաստարկը, որ նա շատ անդեմ է ու չունի քաղաքական հավակնություններ, ինչը «Ժառանգորդ» օպերացիայի կողմնակիցներին դուր է գալիս։
Կգնա՞ Սերժն իր սիրելի Տիգրանի փոփոխությանը՝ կերևա առաջիկայում։ Դրանից իրականում բան չի փոխվի։ Ձուկը, ինչպես ասում են, գլխից է հոտած, և «կադրային բարեփոխումները» որևէ կերպ չեն կարող օգուտ տալ հասարակությանը։
Ի՞նչ տարբերություն, թե ով է վերահսկելու «ատկատները»՝ կովերի պտուկների լվացման մասնագետ Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Սերժի ստվերը հանդիսացող Լևոն Յոլյանը։ Այնպես, որ պետք է նախ կադրային բարեշրջման ենթարկել նախագահի աթոռին հայտնված մարդուն, ապա նոր միայն անցնել մյուսներին։
Ո՞վ ավելի լավ կկանոնակարգի «ատկատները»

Կարեն Հակոբջանյան