Պարզվում է, որ իշխանությունների նախաձեռնած «Մարտի 1» օպերացիան չի սահմանափակվել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ներգրավմամբ շոու–ծրագիր իրականացնելով։ Այդ շոուին զուգահեռ` Բաղրամյան 26–ը նաև իրավական դաշտում էր շոու ծրագրել, բայց արդեն՝ Նիկոլ Փաշինյանի՛ մասնակցությամբ։ Ի դեպ, Նիկոլի մասնակցությամբ շոուի համեմատ Րաֆֆու արածը (ՀԱԿ–ին զուգահեռ հանրահավաք հրավիրել ու հետո մտքափոխ լինել) մանկական չարաճճիություն է հիշեցնում։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել օրենքի մինախագիծ, ըստ որի՝ պետությունը պետք է 50 տարի շարունակ տարեկան 5 մլն դրամ հատկացնի մարտի 1–ին զոհված մարդկանց առաջին հերթի ժառանգներին։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլը թունդ ընդդիմադիր կեցվածք է ընդունել իշխանության նկատմամբ և հետևողական է մարտի 1–ի հարցով։ Կարող է թվալ նաև, որ նա սրտացավ վերաբերմունք է ցուցաբարում զոհերի հարազատների հանդեպ։ Սակայն դա՝ միայն առաջին հայացքից։
Օրինագծը, որը վերնագրված է «ՀՀ օրենքը 2008թ. մարտի 1-2–ին Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին», հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին հանդես գալ բարի ու չեզոք դիրքերից, ինչպես նաև տարանջատվել մարտի 1-ից՝ «Նախորդ իշխանությունը կրակեց, իսկ ես, ահա, փոխհատուցում եմ զոհերի հարազատներին, և հետևաբար՝ ինձանից այլևս պարտք ու պահանջ չունեք» թեմայով։ Ու որպեսզի այդ ամենը յուրօրինակ լեգիտիմություն ստանա, արվում է «հեղափոխական» ու իբր մարտի 1–ի պահանջատեր Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Պարզ է, որ նախագիծը չի կարող օրենքի ուժ ստանալ, եթե չլինի ՀՀԿ–ական մեծամասնության հավանությունը։ Բայց Նիկոլն այն ներկայացրել է ԱԺ՝ նախապես ստանալով իշխանության «դաբրոն», այլապես Սերժի կուսակցության ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը չէր ստորագրի դրա տակ։
Ուշադրությու՛ն դարձրեք. Նիկոլի նախաձեռնած օրինագծում մարտի 1-2–ին տեղի ունեցածը որակված է «իրադարձություն», մինչդեռ նրա հռետորաբանության մեջ միշտ օգտագործվում է «ոճրագործություն», «հանցագործություն», «սպանդ» և այլն։ Հարցն այն չէ, որ օրենքի նախագծում անպայման պետք է լիներ «ոճրագործություն» կամ «սպանդ» ձևակերպումը։ Հարցն այն է, որ Նիկոլի բառապաշարում է մարտի 1–ն այդպիսի որակում ստանում, իսկ ահա օրինագծում նա չափազանց կոռեկտ է։ Իսկ դա նշանակում է, որ Բաղրամյան 26–ը Նիկոլի ձեռքերով ու պետբյուջեի միջոցներով ուզում է զոհերի հարազատներին արյան գին վճարել ու իր մասով փակել այդ թեման, ինչպես նաև 2008–ի մարտի 1–ը օրենքով ամրագրել որպես «իրադարձություն»։
Մարտի 1–ի հետ կապված տարբեր շրջանակներ տարբեր գնահատականներ են տալիս։ Մի կողմ թողնելով այն հարցը, թե ով ինչ չափով է մեղավոր, և ով շահեց մարտի 1–ից՝ նկատենք, որ Նիկոլը մի կողմից փորձում է լավամարդ դուրս գալ զոհերի հարազատների մոտ, իսկ մյուս կողմից շատ կոնկրետ ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին։
Օրինագիծն արդեն մտել էր շրջանառության մեջ ու տեղադրվել ԱԺ կայքում, երբ դրա հետագա ընթացքը կանխվեց. օրինագիծը չմտավ օրակարգ։ Նիկոլը հրաժարվեց իր մտադրությունից և հետ վերցրեց օրինագիծը զոհերի հարազատների ճնշման տակ, ովքեր շատ լավ հասկացել էին, որ դա արյունը վաճառելու գործարք է։
Ահա և բոցաշունչ ելույթներ ունեցող այս գործչի իրական կերպարը. հրապարակներում կուրծք ծեծել մարտի 1–ի թեմայով ու կոկորդիլոսի արցունքներ թափել, իսկ «տակից» օժանդակել մարտի 1–ի թիվ մեկ շահառուին։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Ստորև ձեզ ենք ներկայացնում ԱԺ կայքէջում տեղադրված ու շատ արագ հեռացված այդ օրինագծի էլեկտրոնային պատճենը։
Նիկոլ Փաշինյանն ու «Մարտի 1» օպերացիան
Պարզվում է, որ իշխանությունների նախաձեռնած «Մարտի 1» օպերացիան չի սահմանափակվել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ներգրավմամբ շոու–ծրագիր իրականացնելով։ Այդ շոուին զուգահեռ` Բաղրամյան 26–ը նաև իրավական դաշտում էր շոու ծրագրել, բայց արդեն՝ Նիկոլ Փաշինյանի՛ մասնակցությամբ։ Ի դեպ, Նիկոլի մասնակցությամբ շոուի համեմատ Րաֆֆու արածը (ՀԱԿ–ին զուգահեռ հանրահավաք հրավիրել ու հետո մտքափոխ լինել) մանկական չարաճճիություն է հիշեցնում։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, ըստ որի՝ պետությունը պետք է 50 տարի շարունակ տարեկան 5 մլն դրամ հատկացնի մարտի 1–ին զոհված մարդկանց առաջին հերթի ժառանգներին։