Կիրո Մանոյան. «Հայաստանի համար մտահոգիչն այն է, որ Իրանում ապակայունացում չլինի»
-Իրանում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ, ի տարբերություն Իրանին հարևան շատ այլ երկրների,Իրանում ժողովրդավարություն կա։ Ասածս չի վերաբերում նրան, թե ինչպես են ցրում ցուցարարներին, այլ նրան, որ այնտեղ ընտրություն կա,- Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս՝ ՄԱԱ-ում ասել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համար միակ մտահոգիչ հարցն այն է, որ Իրանում ապակայունացում չլինի.
-Թե ո՞ր քաղաքական ուժը կհաղթի Իրանում, դա այնքան չի վերաբերում Հայաստան-Իրան հարաբերություններին։ Մեզ համար կարևոր է, որ Իրանում ապակայունացում չլինի։
«Իրանի ընտրություններում կարևորվեց էթնիկական միավորների դերը։ Ըստ Ձեզ՝ այդ միավորները Իրանում կարո՞ղ են էական դերակատարում ստանձնել, և արդյոք դա չի՞ վտանգի Իրանի տարածքային ամբողջականությունը» հարցին Կիրո Մանոյանը պատասխանել է.
-Հնարավոր է, որ նախագահի թեկնածուներից մեկի էթնիկական ծագումը նույն ծագումով մարդկանց շրջանում համակրանք է առաջացրել, սակայն քաղաքական առումով՝ այդ մարդկանց էթնիկ ծագումը այնքան կարևոր է մեզ համար, որքան Սահակաշվիլիի հայկական ծագում ունենալը։
Կիրո Մանոյան. «Հայաստանի համար մտահոգիչն այն է, որ Իրանում ապակայունացում չլինի»
-Իրանում տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ, ի տարբերություն Իրանին հարևան շատ այլ երկրների, Իրանում ժողովրդավարություն կա։ Ասածս չի վերաբերում նրան, թե ինչպես են ցրում ցուցարարներին, այլ նրան, որ այնտեղ ընտրություն կա,- Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս՝ ՄԱԱ-ում ասել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

7or.am