Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Պանդեյի անձնական ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-հնդկական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրաշրջանառության աճող տեմպերը, որոնք այս տարվա ընթացքում կրկնապատկվել են: Երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ հնդկահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:
Դեսպան Պանդեյն ասել է, որ հետադարձ հայացք նետելով անցած երեք ու կես տարվա աշխատանքին, գոհունակություն է զգում, քանի որ արդեն իսկ նկատելի են դրա արդյունքները: Այդ առումով նա կարևորել է Երևանում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրելու մասին ծրագիրը: Դիվանագետը նաև նշել է, որ իր երկրի կառավարությունն արձագանքել է Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրին և Լոռու մարզի գյուղական համայնքներից մեկում իրականացնում է լուրջ նախագծեր, ինչը համահունչ է մարզերի զարգացման Նախագահ Սարգսյանի ռազմավարությանը:
Կողմերն ընդգծել են նաև միջազգային տարբեր ատյաններում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը: Րինա Պանդեյն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հնդկաստանի համար կարևորագույն հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը: Նախագահ Սարգսյանն իր հերթին ողջունել է Հնդկաստանի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:
Երկրի ղեկավարը տիկին Րինա Պանդեյին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ, և վստահություն հայտնել, որ նա կշարունակի իր բարեկամական կապերը Հայաստանի հետ և մշտապես կմնա մեր երկրի լավ բարեկամը: