Լրահոս

26.06.2009 19:29


Կոնտեքստային գովազդը՝ Հայաստանում

Կոնտեքստային գովազդը՝ Հայաստանում

Տեղի է ունեցել կոնտեքստային գովազդի առաջին հայկական ծառայության շնորհանդեսը։  

Սա համացանցային գովազդի տեսակներից մեկն է, որը հայտնվում է թեմատիկ, կոնտեքստային առումով մոտ կայքերում՝ այդպիսով խթանելով տվյալ կայքի այցելուի հետաքրքրության շրջանակների ընդլայնումն ու պահանջների բավարարումը։ Մասնավորապես, եթե մեկը հետքրքրված է որևէ նյութով, ապա կհետաքրքրվի նաև դրա վերաբերյալ գովազդով։

-Դուք կարող եք բազմաթիվ կայքերում տեղադրել ձեր գովազդը։ Ծառայության գինն էլ սկսվում է 1 դրամից։ Սա կոնտեքստային գովազդի հեղափոխական հատվածն է։ Կա աճուրդային համակարգ։ Յուրաքանչյուրը կարող է ինքը սահմանել 1 դրամ բազիսային գնից ավել գին, օրինակ, յուրաքանչյուր «քլիքի» համար։ Ցանկացած ոք, ցանակացած փոքր կամ մեծ կազմակերպություն, սկսած, օրինակ, 2 հազար դրամանոց բյուջեից, կարող է ծավալվել մինչև 100 հազարավոր դրամներ,- «7օր»-ին ասել է ADBOOK ծրագրի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ կոնտեքստային գովազդ իրականցնելու համար անհրաժեշտ է (սովորական էլեկտրոնային փոստի հասցե բացելու օրինակով) ընդամենը գրանցվել ADBOOK կայքում.  

-Գրանցվում ենք , բացում սեփական հաշիվը։ Կարող եք մուտքագրել ցանկացած գումար և իրականացնել կոնտեքստային գովազդի արշավը։ Նաև վայրկյանական կարող եք այն փոփոխել, և կայքերում կհայնվի ձեր գովազդի թարմացած տարբերակը։ Կան գործընկեր կայքեր, որտեղ տեղադրվում են կոնտեքստային գովազդի վահանակները։ Գործընկեր կայքերը շահում են իրենց մոտից կատարված «քլիքի» քանակով։ Այսինքն՝ ցանկացած ոք, ով ունի կայք, մեծ կամ փոքր թվով այցելությունների հնարավորություն, կարող է այս գովազդի միջոցով գումար աշխատել։

Գործընկեր կայքերի ցուցակը օր օրի ավելանում է։ Այս պահին դրանց թիվը մոտ 40 է։

Ըստ Ա. Հակոբյանի՝ այս կոնտեքստային գովազդի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ աշխարհագրական շրջանակը նեղացված է և կենտրոնացած Հայաստանում։

-Մեր սահմանափակությունը դիտում ենք որպես մեր առավելություն։ Մենք հայկական լսարանին ապահովում ենք հայկական գովազդով՝ հայակական կայքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը