Լրահոս

27.06.2009 13:44


Չինաստանի խաղալիքների ֆաբրիկայում ծեծկռտուքի հետևանքով 2 հոգի մահացել է՝ 118–ը վիրավորվել

Չինաստանի խաղալիքների ֆաբրիկայում ծեծկռտուքի հետևանքով 2 հոգի մահացել է՝ 118–ը վիրավորվել

Չինաստանի խաղալիքների ֆաբրիկաներից մեկում, ազգային հողի վրա ծագած մասայական ծեծկռտուքի  հետևանքով, 2 հոգի մահացել է, 118-ը՝ վիրավորվել։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ բախումները շարունակվել են 2 ժամ։ Ֆաքբրիկայի աշխատողներին հանդարտացնելու համար պահանջվել է 400-ից ավելի ոստիկան։ Ծեծկռտուքին մասնակցել են իսլամ դավանաող ույգուրները և ազգաբնակչության մեծամասնությունը կազմող խայնի չինացիները։ Ինչպես հաղորդվում է, միջադեպի պատճառը եղել է նախօրեին տեղի ունեցած դեպքը։ Ազգությամբ ույգուր աշխատողները փորձել են բռնաբարել խայն աղջկա։ Վերջինիս օգնության կանչերին արձագանքել են մնացած աշխատատողները, որից հետո էլ կռիվ է բռնկվել։

Ըստ  Associated Press-ի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը