Արամ Գ. Սարգսյան. «Օլիգարխ կոչվածները Ցիցերոն էին դարձել»
-«Հարկային փաթեթը» համարում եմ կառավարության ամենամեծ անհաջողություններից մեկը,-ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ «Ազդակ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
-Եթե մեկ տարուց ավել խոսում էին, որ հասարակությունը պետք է զգա այն համակարգային փոփոխությունները, որոնք կատարվում են երկրում։ Այսօր այդպիսիք ընդհանրապես չկան։ Խորհրդարանական քննարկումը ցուցադրեց հենց դրա էությունը,- խոսելով հարկային փաթեթի քննարկումների մասին՝ ասել է Ա. Սարգսյանն ու հավելել, -օլիգարխ կոչվածները, որոնք տարիներ շարունակ ընդհանրապես ելույթ չէին ունենում խորհրդարանում, այդ օրը Ցիցերոն էին դարձել, և բավական լուրջ ցուցադրեցին, թե իրենք ինչ կարողություններ ունեն։
Բանախոսի խոսքերով՝ վայրագ ձևով սեփականություն ձեռք բերած մարդիկ երբևիցե քաղաքակիրթ ճանապարհով չեն ուզենա իրենց գերշահույթից հրաժարվել.
-Այս պահին, երբ երկրում տնտեսական 15%-ի անկում կա, և այդ պարոնները, հասկանալով, որ երկրի հետ միասին իրենք են կործանվելու, չեն ուզում անգամ իրենց գերշահույթի 10%-ը վերադարձնել պետությանը և ժողովրդին, ուրեմն, նշանակում է, մենք ողբերգական վիճակում ենք։
ՀԴԿ նախագահը նաև ասել է.
-Ի՞նչ է, կառավարությունը չգիտե՞ր, թե ով ինչքան է արտադրում և ինչպես է իրացնում։ Եթե չգիտի, էլ ի՞նչ կառավարություն։ Եթե կյանքի իմաստը դարձել է փող կուտակելը, ուրեմն, այս ազգն իսկապես կործանված է։

7or.am