Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունիս 27-ի առավոտյան, «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։
Սրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգևոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգևորականաց դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը:
Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի՝ հունիսի 29-ին, ժամը 1700-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 1900-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի՝ հունիսի 30-ին, ժամը 1100-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման և թաղման կարգը: Հավարտ Ս. Պատարագի՝ եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Կենսագրական
Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը՝ Հակոբ) ծնվել է 1937թ. Կիլիկիայում՝ Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։
1957 թ. ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում։
1957թ. Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։
1960-1961թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։
1961թ. Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։
1962թ. Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թ. ծայրագույն վարդապետության աստիճան։
1963-1965թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին։
1965-1969թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն։
1969-1970թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։
1969-72թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ:
1973թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։
1974թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։
1982թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
1983թ. ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։
1982-1995 հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։
1986թ. ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։
1991թ. ի վեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ է։
1993-2001թ. Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։
1999թ. ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։
1999թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին։
2000-2003թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզխոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգեւոր Ճեմարանում:
2000-2006թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն:
Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը