Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում և սպառնում ապրիլի 9–ին երդմնակալության արարողություն թույլ տալ միայն իր դիակի վրա, Սերժ Սարգսյանն օգտվում է իրավատիրոջ գործողություններից։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն Արևմուտքին խոստացել է չմիանալ ՌԴ կողմից առաջարկվող Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին՝ փոխարենն ակնկալելով 1 միլիարդ դոլարի վարկ։ Միաժամանակ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին խոստացել է Հայաստանի անդամակցությունը նույն Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին՝ փոխարենը խնդրելով Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀ ԿԸՀ–ն Սերժի տոկոսները դեռ «չխփած»՝ ՌԴ նախագահը շնորհավորեց Սերժին (ի դեպ, ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Պուտինը կարող է փակել, քանզի այնտեղ այնպիսի «օլուխներ» են հավաքվել, որ այլ երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները չեն տարբերել քաղաքական անմեղսունակությամբ աչքի ընկնող բարևարշավից ու սխալ զեկուցագրեր են գրել Կրեմլ՝ անհարմար վիճակի մեջ դնելով իրենց ղեկավարությանը)։
Եվ այսպես, հանուն աթոռի պահպանման Հայաստանն առևտրի առարկա դարձրած Սերժն իրարամերժ խոստումների տակից փորձում է դուրս գալ ժամանակ ձգելով։ Ուշագրավն այն է, որ նա դա անում է Րաֆֆիի միջոցով, ու առայժմ կարծես թե ստացվում է։
Ըստ մոսկովյան մեր աղբյուրների՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժը խնդրել է հետաձգել Մաքսային և Եվրասիական նախագծերին Հայաստանի միանալու հարցի քննարկումը և իր խոստման կատարումը՝ խնդրանքըպատճառաբանելովՀայաստանում տիրող քաղաքական իրավիճակով ու Արևմուտքի կողմից կազմակերպվող «Բարևի» հեղափոխության վտանգով։ ՌԴ–ում ըմբռնումով են մոտեցել Սերժի վախերին ու սպասելու պատրաստակամություն հայտնել։
Ենթադրվում է, որ բրյուսելյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հակառակ ձևակերպումներն է օգտագործելու՝ նշելով, որ եթե իրեն 1 մլրդ դոլար չտան, ապա ինքը կմիանա ռուսական նախագծերին։
Պարզ է, որ և՛ՌԴ–ում, և՛ ԵՄ–ում նախընտրելու են հետևել իրադարձությունների զարգացմանը՝ տեսնելու համար, թե իրականում ում է խաբում Սերժ Սարգսյանը։ Ասել է թե՝ Սարգսյանին շատ ժամանակ չի մնում խուսանավելու համար։ Այդ իսկ պատճառով նա շահագրգռված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորինս երկար մնա Ազատության հրապարակում և դառնա «ընդդիմության առաջնորդ»՝ պայմանով, որ մեռնել ու հրաժարական պահանջել չկա։ Այսինքն՝ Սերժին Րաֆֆին կենդանի է պետք, այլ ոչ թե որպես դիակ։
Նկատենք, որ Սերժի այս մեթոդաբանությունն աշխատող է մինչև ապրիլի 9–ը։ Դրանից հետո Րաֆֆին, ողջ թե մեռած, այլևս չի կարողանա օգնել «ազատամարտի ռահվիրային», քանզի «Ժառանգության» ղեկավարի «խարակիրի» անելու խոստման «deadline»–ը կավարտվի։
Հարցն այն չէ, որ Րաֆֆին Սերժի հետ համաձայնեցված է խաղում։ Դա այլևս անցյալում է։
Րաֆֆին, բնականաբար, չի ուզում օգնել Սերժին։ Պարզապես այդպես ստացվում է։
Րաֆֆիի հացադուլն ու Սերժի «deadline»–ը
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում և սպառնում ապրիլի 9–ին երդմնակալության արարողություն թույլ տալ միայն իր դիակի վրա, Սերժ Սարգսյանն օգտվում է իրավատիրոջ գործողություններից։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն Արևմուտքին խոստացել է չմիանալ ՌԴ կողմից առաջարկվող Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին՝ փոխարենն ակնկալելով 1 միլիարդ դոլարի վարկ։ Միաժամանակ Սերժ Սարգսյանը Ռուսաստանին խոստացել է Հայաստանի անդամակցությունը նույն Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին՝ փոխարենը խնդրելով Վլադիմիր Պուտինի քաղաքական աջակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀ ԿԸՀ–ն Սերժի տոկոսները դեռ «չխփած»՝ ՌԴ նախագահը շնորհավորեց Սերժին (ի դեպ, ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը Պուտինը կարող է փակել, քանզի այնտեղ այնպիսի «օլուխներ» են հավաքվել, որ այլ երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունները չեն տարբերել քաղաքական անմեղսունակությամբ աչքի ընկնող բարևարշավից ու սխալ զեկուցագրեր են գրել Կրեմլ՝ անհարմար վիճակի մեջ դնելով իրենց ղեկավարությանը)։
Եվ այսպես, հանուն աթոռի պահպանման Հայաստանն առևտրի առարկա դարձրած Սերժն իրարամերժ խոստումների տակից փորձում է դուրս գալ ժամանակ ձգելով։ Ուշագրավն այն է, որ նա դա անում է Րաֆֆիի միջոցով, ու առայժմ կարծես թե ստացվում է։
Ըստ մոսկովյան մեր աղբյուրների՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժը խնդրել է հետաձգել Մաքսային և Եվրասիական նախագծերին Հայաստանի միանալու հարցի քննարկումը և իր խոստման կատարումը՝ խնդրանքը պատճառաբանելով Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակով ու Արևմուտքի կողմից կազմակերպվող «Բարևի» հեղափոխության վտանգով։ ՌԴ–ում ըմբռնումով են մոտեցել Սերժի վախերին ու սպասելու պատրաստակամություն հայտնել։

Սևակ Մինասյան