Լրահոս

27.06.2009 16:38


ՀՀ ԱՆ–ն սեմինար է կազմակերպել

ՀՀ Առողջապահության նախարարությունը, տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ, հունիսի 27-26-ը «ԶԼՄ ներկայացուցիչներին տուբերկուլյոզ հիվանդության մասին իրազեկում» թեմայով սեմինար է անցկացրել Ծաղկաձորում։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակը, սկսած 2003թ.-ից, իրականացնում է հակատուբերկուլյոզային ծրագիր, որը նպատակ ունի կրճատելու տուբերկուլյոզի տարածումը։ Ըստ վիճակագրագետ Մարինե Մեժլումյանի՝ երկրագնդի մոտ 1/3-ը վարակված է տուբերկուլյոզով։ Սակայն վարակված լինելը դեռևս չի նշանակում տուբերկուլյոզով հիվանդ լինել։ Ըստ համաշխարհային վիճակագրության՝ աշխարհում ամեն տարի 9 մլն-ից ավելի մարդ է վարակվում տուբերկուլյոզով, 2 մլն մահացության դեպք է գրանցվում, իսկ ամեն օր տուբերկուլյոզից մահանում է մոտ 5000 մարդ։

2009թ.-ից տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակն իրականացրել է ծրագիր, որի  միջոցով հիվանդները անմիջական օգնություն կստանան։ Այսինքն՝ բոլոր համաբուժարաններում գործում են տուբկաբինետներ, որտեղ հիվանդները, նույնիսկ կասկածի դեպքում, անմիջապես ստուգում են անցնում, ինչն ավելի է հեշտացնում աշխատանքները։

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակը տարին 2 անգամ սեմինարներ է կազմակերպում լրագրողների հետ, որպեսզի հասարակությանն իրազեկի այդ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներ մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը