Լրահոս

27.06.2009 16:46


«Բացատրությունը պետք է պահանջել մեր արտգործնախարարությունից»,– կարծում է Արամ Սարգսյանը

-Առաջին հերթին պետք է հասկանալ, թե դա ում նախաձեռնությունն է,- «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով «Մեծ ությակի» անդամ երկրների արտգործնախարարների հադիպմանը ղարաբաղյան խնդրի քննարկման մասին հարցին՝ ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

-Ցանկացած ատյան կարող է քննարկել, իր վերաբերմունքը ներկայացնել, սակայն որևէ որոշում կայացնել չի կարող։ Նույնիսկ եթե կայացնի էլ, դա մեզ համար ընդունելի չէ։ Եվ ընդհանրապես, մենք պարտադրված չենք դա կատարելու։ Բայց այստեղ բացատրությունը պետք է պահանջել մեր արտգործնախարարությունից. որքանո՞վ են նրանք տեղյակ, որքանո՞վ են մասնակից և որքանո՞վ են մասնակցել  նախապատրաստական աշխատանքին,- ընդգծել է Արամ Սարգսյանը։ Նա նաև ասել է, թե ընդհանրապես «Մեծ ությակը» քաղաքական խնդիրներ քննարկում է, բայց անպայման՝ շաղկապված տնտեսական հարցերով։

-Եթե ամերիկացիներին շատ պետք է, որ մեր հաղորդուղիները բացվեն, և իրենք համապատասխան զենք ու զրահ հասցնեն Իրաք, արդեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը դառնում է նաև աշխարհաքաղաքական խնդիր։ Այս պահին ամեն ինչ այնքան է խճճվել, որ փորձել մի հարցի միանշանակ պատասխան տալ՝ անհնար է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը