Մենք ստացել ենք Հռոմի պապի ընտրությանը հետևող դիտորդների նախնական գնահատականները։ Ստորև այն ձեզ ենք ներկայացնում որոշ կրճատումներով։
. . .
Ինչպես հայտնի է, ծագումով արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն կոնկլավի կողմից ընտրվեց Հռոմի պապ։ Իր նեղ շրջապատում նա գռազ էր եկել և բարձրյալի անունով երդվել, որ իր ընտրվելը հնարավոր է, և այդպես էլ եղավ։
Եվ այսպես, մրցակցային ընտրություններում Ֆրանցիսկոս պապական անունն ընտրած Բերգոլյոն փայլուն հաղթանակ տարավ ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյնովիչ Օբամայի գանացի սևամորթփեսա և համատեղությամբ գորշ կարդինալ Պիտեր Թարքսոնի նկատմամբ։ Վերջինս համոզված էր, որ հաջողությամբ կյանքի է կոչելու «Ժառանգորդ» օպերացիան, քանզի Բերգոլյոն մշտապես եղել է իրենց հաճախորդը։ Սակայն քվեարկության արդյունքները տեսնելուց հետո հաճախորդ արգենտինացին դուրս եկավ նախնական պայմանավորվածությունների շրջանակից և «Վա–դի–գա՛ն, Վա–դի–գա՛ն» գոռալով մտավ Հռոմի պապի նստավայր։
Սևամորթը ստիպված էր ընդունել, որ պարտվել է, քանզի հակառակ պարագայում ստիպված էր լինելու երդվել Բերգոլյոյի դիակի վրա։
Մինչև քվեարկության օրը սևամորթ կարդինալին ծովը ծնկից էր թվում այն պատճառով, որ նա ուներ Օբամայի պես աներոջ «դաբրոն», բայց շատերի համար անակնկալ ձևով հաղթեց Բերգոլյոն, ով, ըստ տարածված տեղեկությունների, ապրում է համեստ կյանքով և հացադուլի սիրահար է, քանզի հացի փոխարեն նախընտրում է քաղցրաբլիթ ուտել։ Արգենտինացին կտրուկ դեմ է սեռական շեղումներին ու կողմ է արտահայտվել Բուենոս Այրեսում գործող «DIY» գիշերային ակումբի փակմանը։
Վերլուծաբանները փեսայի պարտությունը մի շարք գործոններով են բացատրում։
«Դեպի ապահով Վատիկան» կարգախոսն ընտրած սևամորթ և գորշ կարդինալը պարտվեց, քանզի քվեարկողները նրա բաժանած մոմերը վերցրել էին, բայց ձայնը տվել էին արգենտինացուն։ Բացի այդ՝ չէր աշխատել ինչպես շրջիկ կաթոլիկներից բաղկացած խմբերի տեխնոլոգիան, այնպես էլ սևամորթ փեսայի մտածած «բարի ընտրությունների» մեխանիզմը։
Հարկ է արձանագրել, որ Հռոմի նոր պապը նախընտրական փուլում շատ հետաքրքիր մարտավարություն էր ընտրել։ Նա քրիստոնեական ուսմունքից ոչինչ չի հասկանում, և այդ բացը քարոզարշավի ժամանակ լրացնում էր բոլորին «մուչաս գրասիաս» ասելով ու Հռոմի ցածրակարգ վարսավիրանոցներում մազերը կտրելով։
Մի խոսքով, աներն ու փեսան Վատիկանում պարտվեցին։
Բացառությամբ Վատիկանում ՀՀ ներկայացուցչի՝ մնացած բոլոր երկրների դեսպանները ճանաչել են ընտրությունների արդյունքները և ողջունել «Մուչաս գրասիասի» հեղափոխությունը։
Քաղկեդոնի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորած դիտորդական պատվիրակությունն ընդհանուր առմամբ քրիստոնեական արժեհամակարգին հարիր է համարել Հռոմի նոր պապի ընտրությունները՝ միևնույն ժամանակ այն գնահատելով որպես հետքայլ ՀՀ նախագահական վերջին ընտրությունների համեմատ։
Ի դեպ, բուն քվեարկության ժամանակ կարդինալներից որևէ մեկը դեմոնստրատիվ ձևով մոմ չի կերել տեսախցիկների ներկայությամբ, և այդ ձևով իր նողկանքը չի արտահայտել սրբազան ավազակաորջի նկատմամբ։
Փեսան Վատիկանում պարտվեց
Մենք ստացել ենք Հռոմի պապի ընտրությանը հետևող դիտորդների նախնական գնահատականները։ Ստորև այն ձեզ ենք ներկայացնում որոշ կրճատումներով։
. . .
Ինչպես հայտնի է, ծագումով արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն կոնկլավի կողմից ընտրվեց Հռոմի պապ։ Իր նեղ շրջապատում նա գռազ էր եկել և բարձրյալի անունով երդվել, որ իր ընտրվելը հնարավոր է, և այդպես էլ եղավ։
Եվ այսպես, մրցակցային ընտրություններում Ֆրանցիսկոս պապական անունն ընտրած Բերգոլյոն փայլուն հաղթանակ տարավ ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյնովիչ Օբամայի գանացի սևամորթ փեսա և համատեղությամբ գորշ կարդինալ Պիտեր Թարքսոնի նկատմամբ։ Վերջինս համոզված էր, որ հաջողությամբ կյանքի է կոչելու «Ժառանգորդ» օպերացիան, քանզի Բերգոլյոն մշտապես եղել է իրենց հաճախորդը։ Սակայն քվեարկության արդյունքները տեսնելուց հետո հաճախորդ արգենտինացին դուրս եկավ նախնական պայմանավորվածությունների շրջանակից և «Վա–դի–գա՛ն, Վա–դի–գա՛ն» գոռալով մտավ Հռոմի պապի նստավայր։
Սևամորթը ստիպված էր ընդունել, որ պարտվել է, քանզի հակառակ պարագայում ստիպված էր լինելու երդվել Բերգոլյոյի դիակի վրա։
Մինչև քվեարկության օրը սևամորթ կարդինալին ծովը ծնկից էր թվում այն պատճառով, որ նա ուներ Օբամայի պես աներոջ «դաբրոն», բայց շատերի համար անակնկալ ձևով հաղթեց Բերգոլյոն, ով, ըստ տարածված տեղեկությունների, ապրում է համեստ կյանքով և հացադուլի սիրահար է, քանզի հացի փոխարեն նախընտրում է քաղցրաբլիթ ուտել։ Արգենտինացին կտրուկ դեմ է սեռական շեղումներին ու կողմ է արտահայտվել Բուենոս Այրեսում գործող «DIY» գիշերային ակումբի փակմանը։
Վերլուծաբանները փեսայի պարտությունը մի շարք գործոններով են բացատրում։
«Դեպի ապահով Վատիկան» կարգախոսն ընտրած սևամորթ և գորշ կարդինալը պարտվեց, քանզի քվեարկողները նրա բաժանած մոմերը վերցրել էին, բայց ձայնը տվել էին արգենտինացուն։ Բացի այդ՝ չէր աշխատել ինչպես շրջիկ կաթոլիկներից բաղկացած խմբերի տեխնոլոգիան, այնպես էլ սևամորթ փեսայի մտածած «բարի ընտրությունների» մեխանիզմը։
Հարկ է արձանագրել, որ Հռոմի նոր պապը նախընտրական փուլում շատ հետաքրքիր մարտավարություն էր ընտրել։ Նա քրիստոնեական ուսմունքից ոչինչ չի հասկանում, և այդ բացը քարոզարշավի ժամանակ լրացնում էր բոլորին «մուչաս գրասիաս» ասելով ու Հռոմի ցածրակարգ վարսավիրանոցներում մազերը կտրելով։
Մի խոսքով, աներն ու փեսան Վատիկանում պարտվեցին։
Բացառությամբ Վատիկանում ՀՀ ներկայացուցչի՝ մնացած բոլոր երկրների դեսպանները ճանաչել են ընտրությունների արդյունքները և ողջունել «Մուչաս գրասիասի» հեղափոխությունը։
Քաղկեդոնի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորած դիտորդական պատվիրակությունն ընդհանուր առմամբ քրիստոնեական արժեհամակարգին հարիր է համարել Հռոմի նոր պապի ընտրությունները՝ միևնույն ժամանակ այն գնահատելով որպես հետքայլ ՀՀ նախագահական վերջին ընտրությունների համեմատ։
Ի դեպ, բուն քվեարկության ժամանակ կարդինալներից որևէ մեկը դեմոնստրատիվ ձևով մոմ չի կերել տեսախցիկների ներկայությամբ, և այդ ձևով իր նողկանքը չի արտահայտել սրբազան ավազակաորջի նկատմամբ։
Ս. Սարգսյան
Վատինակում «7 օրի» հատուկ թղթակից