Լրահոս

29.06.2009 12:22


Բենեդիկտ XVI. «Հռումում հայտնաբերվել են Պողոսի առաքյալի մասունքները»

Բենեդիկտ XVI. «Հռումում հայտնաբերվել են Պողոսի առաքյալի մասունքները»

Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը հայտնել է, որ Հռոմում հայտնաբերվել են Պողոս առաքյալի մասունքները։ Նա հայտնել է, որ առաջին անգամ սուրբ Պողոս տաճարի խորանի տակ գտնվող սարկոֆագում գիտական հետազոտություններ են անցկացվել։ Հռոմի պապի վկայությամբ՝ սարկոֆագում հայտնաբերվել են մ. թ. I-II դարերի մարդու ոսկորների կտորներ։ «Դա հաստատում է անվիճելի ավանդույթը, համաձայն որի խոսքը գնում է Պողոս առաքյալի մասունքների մասին»,- հայտարարել է Բենեդիկտ XVI-ը՝ սուրբ Պողոսի 2000 ամյակին նվիրված տոնակատարության փակման արարողության ժամանակ։ «Դարերի ընթացքում երբևէ չբացված սարկոֆագում, փոքրիկ անցք է արվել։ Դրա միջով զոնդ է մտցվել, ինչի միջոցով էլ հայտնաբերվել են կարմիր գույնի թանկարժեք կտորի հետքեր, ոսկե թիթեղ և կապույտ գույնի կտոր՝ կտավատի թելիկներով։ Նաև հայտնաբերվել են կարմիր խունկի հետքեր և սպիտակուցային ու կրաքարային միացումներ։ Բացի այդ հայտնաբերվել են ոսկորների մանր կտորներ, որոնք հետազոտել, են դրանց առաջացման մասին ոչինչ չիմացող, 14 փորձագետներ։ Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ դրանք մ. թ. I-II դարերում ապրած մարդու մասունքներ են»,-հայտնել է Հռոմի պապը։

 

Այս խորագրի վերջին նյութերը