Լրահոս

29.06.2009 17:10


Նաիրա Զոհրաբյան. «Փոստանջյանն արձանագրել է իր ամենամեծ պարտությունը»

-Տիկին Փոստանջյանն արձանագրել է իր ամենամեծ պարտությունը,- Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արած քայլը՝ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։          

-Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անելու։ Ինչ ունեի ասելու, ասել եմ Ստրասբուրգից։ Ընդամենը մեկ բան կարող եմ ասել. նրա արած որևէ հայտարարություն, որևէ տեսակետ, որևէ գնահատական ես այլևս չեմ մեկնաբանելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ երբևէ,- հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը