Լրահոս

29.06.2009 17:34


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին

Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:
Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին՝ ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգևոր կենտրոն, այլև՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:
Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը ևս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով և իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից:
Նախագահ Սարգսյանը և Սուրբ Աթոռի նվիրակը խոսել են Հայաստանի ու Վատիկանի փոխհարաբերությունների մասին, արտահայտվել դրանց հետագա ընդլայնման օգտին: Սերժ Սարգսյանը ողջունել է նաև Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև հաստատված փոխգործակցությունը: Գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտին այն համարել է լավագույն համագործակցության օրինակ:

Այս խորագրի վերջին նյութերը