Լրահոս

29.06.2009 17:38


Լևոն Անանյան. «Այդ ես եմ իրավապահներին հրավիրել»

Լևոն Անանյան. «Այդ ես եմ իրավապահներին հրավիրել»

-Իրավապահներին ես ինքս եմ հրավիրել։ Թողնեմ՝ գան աղմո՞ւկ սարքեն,- «7օր»-ին ասել է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ խոսելով Ռազմիկ Դավոյանի հայտարարության մասին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն ասել էր, որ իրավապահ բոլոր մարմիններին կանչելու է հուլիսի 4-ին կայանալիք Գրողների միության համագումարին, որ «Լևոն Անանյանը ապօրինի և ծածկադմփոց որևէ գործ չանի»։

 

-Մեր դահլիճը փոքր է, իսկ ցանկացողների բանակը՝ մեծ։ Մենք դահլիճում պետք է տեղավորենք գրողների միության անդամներին։ Իսկ հասականալի է, որ այդտեղ կարող է կուտակումներ լինեն։ Այդ ցուցակը կտանք իրավապահ մարմիններին։ Կգան, օրինականության սահմաններում կարգուկանոնը կպահեն։ Զուտ այդ մտահոգությունն է, որ 350-ից ավելի մարդ կգա, իսկ դահլիճը հազիվ թե նրանց տեղավորի, ուր մնաց, որ ես հիմա էլ բոլոր զվարճասերներին և անցորդներին ներս թողնեմ,-ասել է Լևոն Անանյանը։

Ի դեպ, ասուլիսի ժամանակ հենց այս մտահոգությունը հայտնելով՝ Ռ. Դավոյանը խոսել է համագումարն ավելի մեծ դահլիճում անցկացնելու անհրաժեշտության մասին։

Լ. Անանյանը, իր հերթին, ասել է, որ դրա անհրաժեշտությունը Գրողների միության նախագահությունն ու վարչությունը չեն տեսնում և որոշել են իրենց «ներքին համագումարն» անցկացնել սեփական հարկի տակ՝ սեփական դահլիճում։

Հնարավոր սադրանքների մասին խոսելիս էլ Լ. Անանյանը նշել է.

-Սադրանքները մի խմբի կողմից 2 տարի է՝ շարունակվում են։ Դրանք որևէ մեկը լուրջ չի համարում։ Մարդիկ են, եթե անլուրջ են, պետք է սադրեն։ Սադրիչների անունները բոլորին հայտնի են։ Գրողների միության հիմնական կորիզը՝ գերակշիռ մեծամասնությունը, իր բարոյական ներուժով շատ պինդ, ամուր և շատ հստակ իր դիրքորոշումն ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը