ԱԺ պատգամավորը դիմելու է հանձնաժողովին՝ արձակուրդի չմեկնելու առաջարկով
ԱԺ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե փաստահավաք խմբի տրամադրած յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ ուսումնասիրվելու է։
-Ինքս կողմ եմ, որ տրամադրված փաստաթղթերն անպայմանորեն հրապարակվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե մարտիմեկյան հանձնաժողովը ցանկություն ունի որևէ փաստաթուղթ կոծկելու։
Ն. Զոհրաբյանն ասել է նաև, որ եթե փաստահավաք խմբի տրամադրած նյութերում լինեն լուրջ փաստեր, որոնք արժանի կլինեն ներառվելու հանձնաժողովի եզրակացության մեջ, ապա ինքն անձամբ պնդելու է, որ դրանք ներառվեն ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ։
ԱԺ պատգամավորը լրագրողներին տեղեկացրել է, թե Վեհաժողովը ԵԽԽՎ 1677 բանաձևում մարտյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի վրա է դրել այն խնդիրների լուծման պահանջը, որոնք փաստահավաք խումբը չկարողացավ անել մարդկային տարաձայնությունների և քաղաքական խնդիրների պատճառով:
-Դիմելուեմմարտյանդեպքերնուսումնասիրողհանձնաժողովին՝այսամռանըևսարձակուրդիչմեկնելուևաշխատանքներըշարունակելուառաջարկով,-ասել է պատգամավոր Զոհրաբյանը։
ԱԺ պատգամավորը դիմելու է հանձնաժողովին՝ արձակուրդի չմեկնելու առաջարկով
ԱԺ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե փաստահավաք խմբի տրամադրած յուրաքանչյուր փաստաթուղթ մանրակրկիտ ուսումնասիրվելու է։
-Ինքս կողմ եմ, որ տրամադրված փաստաթղթերն անպայմանորեն հրապարակվեն, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե մարտիմեկյան հանձնաժողովը ցանկություն ունի որևէ փաստաթուղթ կոծկելու։
Ն. Զոհրաբյանն ասել է նաև, որ եթե փաստահավաք խմբի տրամադրած նյութերում լինեն լուրջ փաստեր, որոնք արժանի կլինեն ներառվելու հանձնաժողովի եզրակացության մեջ, ապա ինքն անձամբ պնդելու է, որ դրանք ներառվեն ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ։
ԱԺ պատգամավորը լրագրողներին տեղեկացրել է, թե Վեհաժողովը ԵԽԽՎ 1677 բանաձևում մարտյան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի վրա է դրել այն խնդիրների լուծման պահանջը, որոնք փաստահավաք խումբը չկարողացավ անել մարդկային տարաձայնությունների և քաղաքական խնդիրների պատճառով:
-Դիմելու եմ մարտյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին՝ այս ամռանը ևս արձակուրդի չմեկնելու և աշխատանքները շարունակելու առաջարկով,-ասել է պատգամավոր Զոհրաբյանը։
7or.am