Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև ստորագրվել է միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր
ՀՀ տարնսպորտի և կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև ստորագրվեց միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից՝ Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների և տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի և ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը:
Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում են երկու երկրների միջև իրականացնել կանոնավոր և ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ՝ կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջև:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տևական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունը բավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Նախարար Գ. Սարգսյանի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ:
Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունը հետագայում կթևակոխի նոր փուլ և կնպաստի երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժին