Լրահոս

29.06.2009 18:36


Հովիկ Աբրահամյան. «Կարևորում եմ Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը»

Հովիկ Աբրահամյան. «Կարևորում եմ Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը»

Հունիսի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահն իր գոհունակությունն է հայտնել վերջերս արձանագրված հայ-սիրիական շփումների ակտիվացման կապակցությամբ: Նա կարևորել է Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը՝ որպես երկկողմ համագործակցության յուրօրինակ դրսևորում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են սիրիահայ համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու գործում, քանի որ այն կարող է հանդիսանալ բնական կամուրջ երկու բարեկամ ժողովուրդների միջև:

Կողմերը հատուկ ընդգծել են մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի ամրապնդել հայ-սիրիական հարաբերությունների հիմքերը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը