Լրահոս

29.06.2009 18:48


ԳՄ նախագահ. «Գունավոր հեղափողություններ են նախապատրաստվում մեր մշակութային աշխարհում»

ԳՄ նախագահ. «Գունավոր հեղափողություններ են նախապատրաստվում մեր մշակութային աշխարհում»

Մամուլի ասուլիսի ժամանակ գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն ասել է, որ պահանջելու են Հայ գրողների միավորման և Հայաստանի Գրողների միության միավորումը։ Նրա խոսքերով՝ Գրողների միությունը 2007թ.-ից  իրավական որևէ կարգավիճակ չունի և ապօրինի է գործում։ Իսկ եթե այդ երկու կառույցները չմիավորվեն, ըստ Ռ. Դավոյանի, Հայ գրողների միավորումը կպահանջի օրենքվ իրեն պատկանող գույքը՝ Գրողների միության վարչական շենքը, Ծաղկաձորում և Սևանում գտնվող շենքերի մի մասը։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը «7օր»-ին ասել է, որ նրանք կարող են դիմել դատարան կամ էլ այդ գույքը ձեռք կբերեն «իրենց սնող օլիգարխների միջոցով»։ Լ. Անանյանը ենթադրում է, որ «ընդդիմադիր գրողներին» սատարում են «օլիգարխները», քանի որ այդ գրողներից մի քանիսը «մինչև հիմա մուրացիկի կարգավիճակով են ապրել».

-Եթե հիմա կարողացել են այդքան շքեղություններ իրենց թույլ տալ և գնել հեռուսատաալիք, փողեր վճարել վարձու մամուլում իրենց ծրագրերն ու բամաբասանքները տարփողելու համար, ուրեմն նրանց վճարում են։ Լրագրողները պետք է պարզեն, թե այդ ի՞նչ գունավոր հեղափողություններ են նախապատրաստվում մեր մշակութային աշխարհում։

Լ. Անանայանը նաև նշել է, որ Գրողների միությունը ներսից քայքայել չկարողանալով՝ այժմ էլ ընդդիմադիր գրողներն ուզում են դրսից սողանցքեր գտնել և «խառնաժողովներ անել»։ Թեև, Գրողների միությունը Հայ գրողների միավորման վերակազմակերպմանը դեմ չէ.

-Մեր նախագահությունը հայտարարություն է տարածել, որտեղ հստակորեն ասվում է, որ մենք ողջունում ենք նոր կառույցի ստեղծումը։ Եթե նրանք ուզում են Հովհաննես Մելքոնյանի վաղուց մեռած կազմակերպությանը հոգեդարձության բերել, իրենց իրավունքն է։ Թող միավորվեն, երջանիկ, բախտավոր, գրական մի նոր կառույց ստեղծեն՝ ի շահ և ի փառս մեր գրականության և, իհարկե, հասարակության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը