ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա' մասնակցելու եվրոպական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին:
Կոնֆերանսը, որը տեղի կունենա Ֆրանսիայի Բորդո քաղաքում, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի դատախազների և դատավորների խորհրդակցական խորհուրդների նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայի դատական դպրոցի հետ համատեղ:
Նախատեսվում է, որ հունիսի 30-ին ելույթով հանդես կգա նաև ՀՀ գլխավոր դատախազը՝ «Քրեական հետապնդման, քննության և խափանման միջոցների ու կալանքի վերցնելու ընթացքում դերերի փոխգործակցության հիմնական ասպեկտները» թեմայով: